Հայոց լեզու 7-րդ

Գործնական աշխատանք

Ամառային սիրուն երեկո էր, և արե(գ)ակն արդեն թե(ք)վում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օ(դ)ին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դար(ձ)ել: Հանգստյան օր էր, ծովափին շատ Մար(դ)իկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայա(ց)քներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ո(ք) չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բար(ձ)րախոսն էր անտարբեր ըն(դ)հանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղոր(դ)ավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կար(դ)ում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնա(ծ)ությունը: Մակույկավարների տնակում անվեր(ջ) զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Առաջադրանք:
1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
2. Ընդգծիր դերանունները:

3.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:
Յ-բույն, սայր, թույր, հույն, վայր, բայց, կայմ, պայտ։

4.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Սնունդ-ծնունդ, դանակ-բանակ, պարտեզ-քարտեզ, բերք-վերք, զատիկ-հատիկ, բառարան-վառարան, բռնակ-դռնակ, կատակ-հատակ, բյուր-հյուր, ձագ-սագ, մանր-ծանր, մարագ-կարագ, դարձ-բարձ, ավագ-նվագ, թախտ-բախտ, կառք- փառք, հարթ-կարթ, լրագիր-օրագիր, հերթ-թերթ, լույս-կույս, ձյութ-հյութ, ճեղք-մեղք, շռայլ-մռայլ, նյարդ-լյարդ,նուրբ-սուրբ, թափոր-սափոր, մահակ-պահակ, ջութակ-թութակ:

Աշխարհագրություն 7

Ամփոփում. Աշխարհագրություն

• Թվարկե՜լ տնտեսության ճյուղային կառուցվածքը։
Վառելիքաէներգետիկ, մետաղաձուլության, մեքենաշինության, թեթև, քիմիական և սննդի։

• Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։

• Առանձնացնել էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ավանգարդային եռյակի ճյուղերը և այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրները։

• Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:
Միաձուլությունը ժամանակակից երկրների ռազմական ու տնտեսական հզորությանն է։

• Ինչպիսի՞ փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
Օրինակ, մետաղի օգնությամբ պատրաստում են տարբեր մեքենաներ և սարքավորումներ։

• Ի՞նչ արտադրանքներ են թողարկում մեքենաշինական արդյունաբերությունը։

• Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել քիմիական արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։
Այս արդյունաբերությունը մեծ դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ։ Նրա օգնությամբ ստանում են կաուչուկ, ներկեր, դեղորայք, սինթետիկ մանրաթելեր և այլն։

• Ի՞նչ դեր ունի թեթև արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել թեթև արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։
Թեթև արդյունաբերությունը նույնպես մեծ դեր ունի համաշխարհային տնտեսության մեջ։ Նրա օգնությամբ ստանում են կտորներից պատրաստվող իրերի (շորեր, կոշիկներ):

• Ի՞նչ դեր ունի սննդի արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել սննդի արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։
Սննդը ապահովում է բնակչության աճը։