Ուսումնական նախագծեր·Գրականություն 8

Թարգմանություն

О великих людях

Многих великих людей в детстве считали отсталыми. Порой даже близкие люди. Ниже я хочу привести ряд фактов о них… Может быть, прочитав их вы иначе взглянёте на способности своих детей, внуков.

Альберт Эйнштейн — физик-теоретик, нобелевский лауреат. Доктор 20 университетов мира!

Продолжить чтение «Թարգմանություն»
Գրականություն 8

Եղջերուի  մահը. Հովհանես  Թումանյան

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։

Продолжить чтение «Եղջերուի  մահը. Հովհանես  Թումանյան»
Գրականություն 8

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Էդմոնդե դե Ամիչիսը իտալացի գրող, քաղաքական գործիչ, լրագրող, մանկագիր և բանաստեղծ է: Հռչակվել է «Սիրտը» վիպակով, որը գրված է դպրոցականի ծրագրի ձևով։

Продолжить чтение «Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն»
Ուսումնական նախագծեր·Ֆլեշմոբներ·Գրականություն 8

Մարդուն ոչ թե խոսքով են ճանաչում, այլ՝ գործով

Կարծում եմ խոսքերն իմաստ չեն ունենում, եթե նրանք անիմաստ են ասված լինում։ Այսինքն խոսքերն իրենց արժեքը կորցնում են, երբ մարդը գործում է իր ասածին անհամապատասխան։ Երբ մեկը մեկ անգամ ինչ֊որ բան է խոստանում և կատարում է իր խոստումը, դա անհնար է համեմատել հազարավոր անիմաստ խոսքերի հետ։

Մի փոքրիկ գյուղում՝ գլորվող բլուրների միջև, ապրում էր Թոմաս անունով մի համեստ ատաղձագործ։ Թոմասը հայտնի էր իր բարի սրտով և կարիքավորին օգնելու պատրաստակամությամբ: Չնայած սեփական դժվարություններին, նա միշտ ժամանակ էր գտնում օգնության ձեռք մեկնելու իր ծանոթներին:

Продолжить чтение «Մարդուն ոչ թե խոսքով են ճանաչում, այլ՝ գործով»
Գրականություն 8

Կարդում ենք Սահյան

Աշխատանքի ժամկետը` ապրիլի 8-16-ը
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Ուսումնասիրություններ գրողի կյանքի վերաբերյալ՝ հուշեր:
Գրողին առնչվող քննարկումներ
Համագործակցային նախագծեր՝ Սահյանը երգերում
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրությունների, տեսանյութերի պատրաստում:

Այլ·Գրականություն 8

Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը, գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, թե բերնիբերան կրկնվելով, տարածվելով` վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կանցնի:
Գող մը էր Զաբուղոն մեր գեղին մեջ, ոչ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փչանա, ոչ ալ այն ահարկու ավազակը, որուն գողոնին մը արյուն կը խառնվի ատեն — ատեն:
Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջն էր, օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն:

Продолжить чтение «Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը»
Գրականություն 8

Դրվագներ Չարենցի կյանքից

Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.
– Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.

Продолжить чтение «Դրվագներ Չարենցի կյանքից»
Ձայնագրություններ·Գրականություն 8

Եղիշե Չարենց․ ***

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն…
Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած1 հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան…
Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն…
Ձայնագրություններ·Գրականություն 8

Լուսամփոփի պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Ուսումնական նախագծեր·Գրականություն 8

Չարենցյան օրեր

Նախագծի ժամկետը՝
Մարտի 1-15-ը
Մասնակիցները՝
Միջին դպրոցի 8-րդ դասարանների սովորողներ

Նպատակը`

կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները
ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ

Продолжить чтение «Չարենցյան օրեր»