Ձայնագրություններ·Կենսաբանություն 7

Մալարիա

Մալարիան հնագույն հիվանդություններից է, որն արտացոլվել է տարբեր ժողովրդների հիշատակարաններում։ Այն եղել է և մնում է մարդկության ամենավտանգավոր հիվանդություններից մեկը։Մալարիան վարակիչ հիվանդություն է, ինֆեկցիոն, փոխանցման ուղի արյան միջոցով, որը տարածված է առավելապես ճահճային գոտիներում։Այդ իսկ պատճառով էլ ժամանակին կոչվում էր «ճահճային տենդախտ»։ Հիվանդությունն արտահայտվում է դողով, սպլենոմեգալիայով, հեպատոմեգալիայով, անեմիայով և տենդով։ Տարածվում է Anopheles ցեղի մոծակների միջոցով։Բուժվում է միայն քինին ալկալոիդով։XXI դարի սկզբին այս հիվանդության պիկն էր։ Տարեկան գրանցվում էր հիվանդության 350-500 մլն դեպք։ Աշխարհում մահացության ամենաշատ դեպքեր թերևս գրանցվում են հենց մալարիայի հետևանքով։ Ամենատարածված բուժումը մալարիայի խինինն է։ Որոշ ժամանակ նա փոխանինվում էր քլորոքինով։ Գոյություն ունեն նաև այլ միջոցներ, որոնց օգտագործումը կախված է դեղամիջոցների հանդեպ զգայնությունից։Այս պահին ավելի արդյունավետ դեղամիջոցներից է արթեմեզինը։