Հայոց լեզու 7-րդ·Գրականություն 7

Ձյան սպասոլիքով

Այս ձմեռը այլ կերպ այնցավ… Այնպիսի տպավորություն էր, կարծես թե արդեն մեծացել ես և այլևս այն կենսուրախ մանուկը չես, ով ամբողջ հոգով սպասում էր ձմեռային հրաշքի։ Մեկ ու մեջ իհարկե այն հայտնվում էր, բայց ընդհամենը մեկ ակնթարթ և նորից հեռանում։ Չգիտեմ, թե այդ ինչի հետ է կապված, բայց այն փաստը, որ այլևս չէի հավատում ամանորյա հրաշքի շատ է վշտեցնում։

Ձմեռը իհարկե դեռ չի ավարտվել, բայց համենայն դեպս կարելի է ասել, որ ձյուն շատ հազվադեպ է եկել։ Իսկ գալուց հետո շատ արագ վերածվել է ցեխի։ Բայց հենց այն պահին, երբ ձյուն է գալիս կարծես թե ժամանակը կանգնում է։ Դու ուզում ես շտապ դուրս գալ փողոց և ուղղակի քայլել երկնքից թափվող ձյան փաթիլների տակ։ Ինձ թվում է, որ հենց այդ պահին է արթնանում յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված փոքրիկ մի մանուկ, ով ուզում է վազվզել ձյան տակ և ձնեմարդ պատրաստել։