Ձմեռային ճամբար 2021·Այլ

Կրկին Սահադաշտում ենք⛸️

Այսօր կրկին գնացինք սահադաշտ։ Ճանապարհ կարճ էր` մոտավորապես 7 րոպե։ Երեխաները ինչպես և ես չէինք սպասում որ այդպես արագ կհասնենք։ Հասանք, հագանք չմուշկները մտանք դահլիճ և սկսեցինք քշել: Այնտեղ էր ընկեր Անդրանիկը, որը հիանալի էր քշում։ Ես ու ընկերուհիս բռնեցինք Ընկեր Անդրանիկի ձեռքը և սահեցինք,ես վախեցել էի բայց հասկացա որ վախենալու չէ։Իմ ընկերուհին Անահիտն է, որը շ լավ է քշում: Նա ինձ սովորեցրեց քշել, ես մի քիչ հետ էի վարժվել, և մենք սահեցինք մեջտեղ: Երեխաների մեծ մասը ընկնում էր, ինչպես և ընկերուհիս😅: Ինչպես ասում են, առանց ընկնելու չես սովորի☺️։ Երբ ժամանակը ապառվեց, գնացինք դպրոց։ Օրը շատ լավ անցավ☺️:

Հայրենագետի ակումբ·Ձմեռային ճամբար 2021·Ուսումնական նախագծեր

ՀՀ Լեռներ

Հայաստանի տարածքում առկա են բազմաթիվ լեռներ և հանգած հրաբուխներ։ Լեռների և հրաբուխների քանակը հասնում է 309-ի, լեռնաշղթաներինը՝ 42-ի։ Հայաստանի տարածքում ամենաբարձր լեռը Արագածն է, որի բարձրությունը կազմում է 4094 մետր։

Հայրենագետի ակումբ·Ձմեռային ճամբար 2021·Ուսումնական նախագծեր·Այլ

Սևաբերդ

Գյուղի հայկական անվանում

<p value="<amp-fit-text layout="fixed-height" min-font-size="6" max-font-size="72" height="80">1604թ. տեղի ունեցած բնիկների անվերադարձ բռնագաղթի հետևանքով ցավոք մոռացության է մատնվել գյուղի հնագույն անվանումը, որը և չի փոխանցվել նաև եկվոր այլազգիներին: Ադրբեջանցիները գյուղը կոչեցին Ղարաղալա (թրգմ.՝ սև բերդ), որն էլ 1948 թ. պաշտոնապես վերանվանվել է Սևաբերդ։1604թ. տեղի ունեցած բնիկների անվերադարձ բռնագաղթի հետևանքով ցավոք մոռացության է մատնվել գյուղի հնագույն անվանումը, որը և չի փոխանցվել նաև եկվոր այլազգիներին: Ադրբեջանցիները գյուղը կոչեցին Ղարաղալա (թրգմ.՝ սև բերդ), որն էլ 1948 թ. պաշտոնապես վերանվանվել է Սևաբերդ։

Պատմություն

Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ: Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին: Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ Սևաբերդը առաջին անգամ գրականության մեջ հիշատակվել է 1862 թ․ Մեսրոպ Սմբատյանցի «Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ Նոր-Նայազետ գավառ ասի» գրքում։Մեսրոպ Սմբատյանցին եղել է Էջմիածնի արքեպիսկոպոս։ Գրքում նկարագրում են գյուղի դիրքը։ Այդ ժամանակ գյուղում հայեր չեն բնակվել, բայց արքեպիսկոպոսը տեսել է մի մատուռ, խաչքարեր, որոնք ունեցել են հետևյալ արձանագրությունները։

Նորահայտ խաչքար

2013 թ. գյուղի հյուսիսարևմտյան եզրին սևաբերդցի Դավիթ Աբրահամյանը հայտնաբերել է մի խաչքար, որը, ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների, վերաբերում է XIV-XV դարերին:

Սևաբերդ (Ղարաղալա) ամրոց

Ամրոցը գտնվում է գյուղի հարավարևմտյան եզրին: Հատակագծում բերդն անկանոն քառանկյուն է, թվագրվում է մ.թ.ա․ 3-2 հազարամյակից մինչև վաղ միջնադարի: Ունի 4 մ լայնություն, առանց շաղախի և անմշակ քարով հզոր շրջապարիսպ, որի կենտրոնում տեղադրված է միջնաբերդը: Բերդը կրկնապարիսպ է։ Ինչպես գլխավոր շրջապարսպի, այնպես էլ միջնաբերդի դարպասները բացված են արևելյան որմերից: Ներքին պարիսպը շինված է խոշոր քարերով։ Ունի երեք մուտք, խիստ հաջող դիրք։ 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին մի բերդ է հիշատակում, որ կոչվում է Գեղայոյ բերդ։ Ենթադրվում է, որ Սևաբերդը հենց այդ Գեղայոյ բերդն է։ Բերդն Աշոտ Երկաթի անվան հետ այնքան կապ ունի, որ 921 թ․, երբ արաբական զորավար Բեշիրը հալածում էր Աշոտ Երկաթին, թագավորը ամրանում է Գեղայոյ բերդում, որը շատ հավանական է՝ հենց Սևաբերդն է։

Ճանապարհ

Ճանապարհը տեվում է մոտավորապես 1 ժամ 10 րոպե։ Ճանապարհը կազմում է 44.3կմ.։

Հայրենագիտություն·Ձմեռային ճամբար 2021·Ուսումնական նախագծեր

Ուսումնական ճամփորդություն դեպի Սահադաշտ⛸️

Հոկտեմբերի 14ին էկո հայրենագետների ջոկատը գնաց Սահադաշտ։ Ճանապարհ կարճ էր մոտավորապես 10 րոպե։ Հասանք տեղ։ Հաքանք չմուշկները և մտանք Սահադաշտ։ Սկզբում լավ չէի քշում ապա սովորեցի և ընկերուհուս հետ սահեցինք։ Լավ սահելուց հետո վերադարձանք դպրոց։ Նախաճաշեցինք և գնացինք տուն կամ երկարօրյա։ Օրը շատ հետաքրիր էր կցանկանայի էլի նմանատիպ ճամփորդությունների գնալ😜:

Ձմեռային ճամբար 2021·Ուսումնական ճամփորդություն·Ուսումնական նախագծեր·Այլ

🛣️Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ🛣️

Ամսի 13-ին էկո հայրենագետների, թաթերական և տեխնոլոգիական ջոկատները մեկնեցին ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ։ Ես հայրենագետների ջոկատից եմ։ Երբ հասանք տեղ ուղղակի զարմացա գեղեցկությունից։ Բարձրացանք շատ վերև։ Շատերը սահնակ քշեցին։ Ձնագնդիկ խաղացինք։ Ապա նախաճաշ արեցինք։ Միքիչ էլ խաղացինք և գնացիք դպրոց։ Ճամփորդությունը անցավ բավականին լավ🙂😌։

Հայրենագետի ակումբ·Հայրենագիտություն·Ձմեռային ճամբար 2021·Այլ

🏞️Ջրվեժ գյուղ🏞️

Ջրվեժ գյուղի սահմանակից համայնքներն են Երևանի Նոր-Նորք՝ արևմուտքից և արևելքից (Ջրվեժ բանավան), Ավան-Առինջ՝ հյուսիսից, և Էրեբունի՝ հարավ-արևմուտքից, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Առինջ՝ հյուսիսից, Ձորաղբյուր՝ հյուսիս-արևելքից և Ողջաբերդ՝ հարավ-արևելքից։ Մարզկենտրոնից գյուղը գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից՝ 9 կմ։ Ջրվեժ գյուղի եզրագծով են անցում Երևան-Գառնի մայրուղին և Աբովյան-Մասիս ավտոճանապարհը։

Գյուղը ունի հետաքրքիր ավանդություն՝ մի տարի գյուղի կողմերում երաշտ է լինում։ Արտերը չորանում են։ Գյուղի ծերերը որոշում են լայնացնել մոտակա առուն։ Մի երկու օրում ա բավական լայնացնում են։ Ջուրը թեև ավելանում է, բայց դարձյալ չի բավարարում երկու գյուղի։ Գյուղացիները վիճում են, թե ում առաջինը կհասնի ջուրը։ Ծերերից մեկը առաջարկում է ջուրը տալ նրան, ով առաջինը կարողանա մատաղ անել աղբյուրի ակին։ Երկու գյուղից էլ երիտասարդները թռչում են դեպի իրենց նախնիրները։ Անցնում է կարճ ժամանակ։ Բոլորը սրտատրոփ սպասում են, թե ով առաջինը կբերի։ Հանկարծ երևում է հարևան գյուղից մի երիտասարդ՝ ուսին մի ոչխար։ Այդ տեսնելով ջրվեժցի երիտասարդներից մեկը հանում է գրպանից դանակը և ինքնասպան լինում։ Ջուրը հասնում է ջրվեժցիներին։ Այն տեղը, ուր ընկնում է ջրվեժցի երիտասարդը, համագյուղացիները խաչարձան են կանգնեցնում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ջրվեճ, որը բերնից-բերան դառնում է Ջրվեժ։

Ջրվեժ գյուղում է գտնվում ջրվեժ անտառապարկը։ Այն հիմնվել է 1977 թվականին։ Անտառապարկում աճում են <Կարմիր գրքում> գրանցված հազվագյուղ և անհետացող 21 տեսակի բույսեր՝ Սոսի արևելյան,Գիհի բազմապտուղ, Նշենի սովորական, 100-ից ավել ծառաթփատեսակներ՝ կովկասյան եղևնի, ղրիմյան սոճի, 300 տեսակի այլ բույսեր։

Հայրենագիտություն·Ձմեռային ճամբար 2021·Ուսումնական նախագծեր

Ճամբարային օր առաջին

Այսօր ձմեռային ճամբարի առաջին օրն է։ Սկզբում գնացինք ընտրության խմբերով և միայն երկրորդ ժամից հետո գնացինք ջոկատներով։ Ես ընտրել եմ Էկո — հայրենագետի ջոկատ։ Ջոկատի ղեկավարներն են մեր սիրելի ընկեր Արմինեն և ընկեր Իվետան։ Այսօրն անցավ շատ հետաքրքիր մեր ջոկատը բաժանվեց երկու խմբերիառաջին խումբը գնաց ջերմոց լաբորատորիա, իսկ երկրորդ խումբը աշխատեց Տ«արոն աշխարհ» նախագծի վրա։ Ես այն երեխաներից էի որոնք մնացել էին դասարանում։ Երբ ավարտեցինք աշխատանքը, մուրաբայով թեյ խմեցինք ուսուցիչների հետ։ Իսկ երբ մեր մյուս ընկերները վերադարձան նրանք նույնպես թեյեցին։ Այս օրը շատ լավ անցավ`ես ուրախ եմ, որ ընտրել եմ այս ջոկատը

Մայրենի լեզու·Այլ·Իմ գրադարանը

🕵️Առաջարկում եմ կարդալ 🕵️

Ես ձմեռային արձակուրդների ընթացքում կարդացել եմ Արթուր Կոնան Դոյլի «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին» գրքի «Բոսկըմյան հովտի գաղտնիքը» վիպակը: Այս գիրքը դետեկտիվ է, այնտեղ կան շատ պատմություններ, որոնք ես նույնպես ապագայում կկարդամ: Ես շատ հավանեցի այս պատմությունը և առաջարկում եմ, որ դուք նույնպես կարդաք: Շերլոք Հոլմսը՝ գրքի գլխավոր հերոսը, իր ընկերոջ՝ Վաթսընի հետ գնում են բացահայտելու Բոսկըմյան հովտի սպանությունը։ Շատ հետաքրքիր գիրք է.

Այս հղումով դուք նույնպես կարող էք կարդալ ։