Ձմեռային ճամբար 2022

Հունվար ամսվա ամփոփում

Այս ամիսը անցավ շատ լավ։ Բայց միակ տխուրն այն էր, որ ես երկար ժամանակ հիվանդ էի և դպրոց չէի գալիս ու շատ բաներ եմ բաց թողել։ Մենք շատ էնք ճամփորդել(բայց ես եղել եմ ընդհամենը 2 ճամփորդության)։ Օրերը շատ ուրախ և հետաքրքիր են անցել։ Ես կուզեի ևս մի անգամ անցկացնել իմ ճամբարային ամիսը այսպես…

Ձմեռային ճամբար 2022·Ուսումնական նախագծեր

Հունվարի 27

Այսօր մենք պատրաստեցինք պիցցա։ Սկզբում մենք մեր ջոկատից 5 հոգով գնացինք խանութ։ Այնտեղից գնեցինք պիցցա պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները և վերադարձանք դպրոց։ Դպրոցում մենք կտրատեցինք բաղադրիչները, պատրաստեցինք սոուս, բաղադրիչները շարեցինք խմորի վրա և դրեցինք ջեռուցիչը։ Մենք այդպես պատրաստեցինք 5 պիցցա։ Երբ բոլորը պատրաս էին մենք սկսեցին ճաշել։ Շատ համեղ էր ստացվել😋։ Հետո մենք գնացինք ընտրության դասաժամերին։ Իսկ վերջում արեցինք երգի դաս։

Ձմեռային ճամբար 2022

Իմ օրը սահադաշտում⛸️

Այսօր մենք մեր ջոկատով առավոտյան ընդհանուր պարապմունքից առաջ շարժվեցինք դպրոցից դփպի սահադաշտ։ Մենք գնում էինք ոտքով, որովհետև սահադաշտը մեզ շատ մոտ էր։ Մենք կես ժամ հետո հասանք տեղ։ Շուտով մենք մտանք ներս։Շատերը չէին կարողանում քշել, այդ պատճառով<պարիսպից> բռնված էին գնում։ Ես վատ չէի քշում, բայց քանի որ վաղուց չէի գնացել սահադաշտ մի փոքր հետ էի վարժվել։ Ես օգնեցի իմ դասընկերներից մեկին չմուշկ քշել։ Շատերը իրար հետ մրցում էին։ Այսօր շատ լավ անցավ…;)

Հաշվետվություններ·Ձմեռային ճամբար 2022·Նկարներ·Այլ

Հունվարի 24

Այսօր ընթանուր պարապմունքից հետո մենք մի քիչ զրուցեցինք և այն երեխաները, որոնք ճամփորդել էին անցյալ անգամ գրեցին հաշվետվություններ։ Հետո մենք գնացինք ընկեր Հասմիկի հետ տիկնիկ սարքելու։ Մենք իրար օգնելով պատրաստեցինք թելից տիկնիկներ։ Ապա նախաճաշեցինք և հետո գնացինք ֆիզկուլտուրայի։

Հաշվետվություններ·Ձմեռային ճամբար 2022·Ուսումնական ճամփորդություն·Տեխնոլոգիա

Ճամփորդություն դեպի Սևաբերդ☃️

Այսօր մեր ջոկատը գնաց ճամփորդության դեպի Սևաբերդ։ Սևաբերդը գյուղ է Կոտայքի մարզում։ Մենք ճանապարհն անցանք մոտավորապես 40 րոպեում։ Երբ տեղ հասանք բոլորս միևնույն ժամանակ և զարգացծ և ուրախ էին, որովհետև այնտեղ ձյունը այնքան շատ էր, որ նույնիսկ բարձրահասակ մարդիկ դժվարությամբ կանցնեին այդ տեղով։ Բոլորը սկսեցին ուրախանալ, ձնագնդիկ խաղալ, սահնակ քշել(սահնակները փչովի էին և մի սահմանում կարող էր տեղավորվել 2 նույնիսկ 3 մարդ։ Այդ սահնքհները մես տրամադրել էր դպրոը` Շատ շնորհակալություն), իսկ ես և իմ ընկերուհի Անահիտը միասին պարկել էինք ձյան վրա և թավալ էինք գալիս։ Հետո մենք բոլորս բարձրացանք մի բրլի վրա(այնտեղ բարձրանալը շատ դժվար էր շատ ձյան պատճառով, բայց մենք կարողանանք) և հետո հերթականությամբ սկսեցին սահել սահնակներով։ Այն տարածության վրա որով սահում էին սահնակները կար մի փոքրիկ դիք, որի վրա կար մի փոքրիկ քար և դրանց պատճառով շատեր (որոնց թվում նաև ես եմ) ընկնում էին սահնակներից և գլորվում փափուկ ձյան միջով։ Ապա մենք արեցինք մի փոքրիկ ընդմիջում և նախաճաշեցինք։ Մի փոքր մրսած, ձնոտ շորերով մի խումբ երեխաներ նստեցի մեքենա և օրվանից գոհ վերադարձան Երևան։

Ձմեռային ճամբար 2022

Հունվարի 10

Այսօր մեր ճամբարի առաջին օրն է։ Մենք ընթանուր պարապմունքից հետո եկան դասարան։ Երբ բոլորը հավաքվեցին մենք հասկացանք, որ պատմության ջոկատի սովորողները մետավորապես 50 հոգի են։ Այդ պատճառով բոլոր վեցերորդ դասարանցիներին բաժանեցին այլ խմբերով։ Ես և իմ ընկերները հայտնվեցինք ընկեր Շուշանի խմբում։ Մենք ծանոթացանք, զրուցեցինք քննարկեցին օրակարգը ապա արեցինք բնագիտություն։ Հետո մենք մեր հաջորդ օրերի ճամփորդությունները կազմակերպեցինք։ Այսօր բավականին լավ անցավ։

Ձմեռային ճամբար 2022·Ուսումնական նախագծեր·Բնագիտություն 6-րդ

Մեղրի կիրառման պատմությունը🍯

Մեղրը օգտագործել են դեռևս շատ վաղ ժամանակներից։ Բավականին հաճախ մեղրը օգտագործում են բժշկական նպատակներով։ Օրինակ՝, Հին Եգիպտոսում մեղրը պատվավոր տեղ էր գրավում բուժիչ և սննդարար միջոցներում։ Այդքանը հաշվի առնելով, պետք է նշել որ Հին Եգիպտոսում լավագույն բժշկություններից մեկն էին։ Կաին բազմաթիվ դեղատոմսեր, որոնց գլխավոր բաղադրիչը մեղրն էր։ Մեղրը օգնում է վերքերին, ստամոքսաղիքային, աչքի և այլ հիվանդությունների ժամանակ։ Այդ դեղատոմսերի մեջ նաև հաճախ էին օգտագործվում քացախը, մեղրը, պտուղները և կաթը։ Ժամանակին <Կյանքի Գիրք> անունով գրքի մեջ ասված է, որ մարդու կյանքը կարելի է երկարացնել դիետաների օգնությամբ, որոնց գլխավոր բաղադրիչներն էին մեղրը ու կաթը։ Բազմաթիվ բժիշկներ իրենց բժժշկության մեջ պնդում էին, որ մեղրը օժտված է բարձր բուժական հատկություններով։

Մեղրի մասին
Ձմեռային ճամբար 2022·Այլ

Ոսկեվազի գինու գործարան🍷

Ոսկեվազի գինու գործարանը, Հայաստանի գինու արտադրության շատ հին գործարաններից մեկն է։ Գինու գործարանը բացվել է 1932 թվականին Ոսկեվազում, Արագած լեռան նախալեռներում խաղողի մշակման համար։Ոսկեվազ գյուղը գտնվում է Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին։ Շրջանն ունի գինու պատրաստման հնագույն պատմություն։ Բազմաթիվ կարասներ հայտնաբերվել են մոտակա Սուրբ Հովհաննես եկեղեցում, որը թվագրվում է 7-րդ դարով։

Գինու գործարանը հիմնադրվել է 1932 թվականին, բայց գործարանի վերածնունդը սկսվել է 2004 թվականին, երբ ռուսաստանցի բարեգործ Դավիթ Հովհաննիսյանը տեղափոխվեց Հայաստան և հիմնադրեց «Ոսկեվազի Գինու Գործարանը»։ Գինիները արտադրվում են միայն խաղողի տեղական սորտերից, իսկ հնեցումը կատարվում է հայկական կաղնու տակառներում։

Ձմեռային ճամբար 2022·Ուսումնական նախագծեր·Բնագիտություն 6-րդ

Մեղրի որակական անալիզ🍯

Նախագծի իրականացման ժամանակահատվածը`  հունվար

Նպատակ՝    Գիտելիքներ մեղրի մասին

Անցկացման ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները՝

Մեղրի կիրառման պատմություն

Մարդու օրգանիզմի վրա մեղրի թողած ազդեցությունների քննարկում

Մեղրի որակական և քանակական անալիզ

Նպատակ`Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նշված թեմաներով և փորձում են պարզագույն մեթոներով որոշել մեղրի որակը։