Հաշվետվություններ·Հղումներ

Առաջին կիսամյակի ամփոփում

Հայոց լեզու/Գրականություն

Ամփոփում հոկտեմբեր, Հայոց լեզու

Ամփոփում հոկտեմբեր. Գրականություն

Ամփոփում նոյեմբեր. գրականություն/հայոց լեզու

Ամփոփում դեկտեմբեր. գրականություն/հայոց լեզու

Հանրահաշիվ

Ամփոփում.Հանրահաշիվ

Երկրաչափություն

Պարապմունք 26/Ամփոփում.

Պատմություն

Իմ անհատական նախագիծը

Ամփոփում նոյեմբեր. Պատմություն

Ամփոփում. Պատմություն

Կենսաբանություն

Սեպտեմբեր ամսվա ամփոփում (կենսաբանություն)

Արևորդի բնապահպանական միջազգային փառատոն

Հաշվետվություններ·Երկրաչափություն 7

Պարապմունք 26/Ամփոփում.

Դեկտեմբեր ամսվա ամփոփում։
Աշխատանքի կատարման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 23:

1.Բացատրեք, թե որ պատկերն է կոչվում եռանկյուն: Geogebra ծրագրով գծեք եռանկյուն և ցույց տվեք նրա կողմերը, գագաթները և անկյունները: Ի՞նչ է եռանկյան պարագիծը:

Եռանկյունը այն պատկերն է, որը ունի երեք կողմ ու երեք անկյուն։ Եռանկյան պարագիծը հավասար է 3 կողմերի գումարին։

2. Ո՞ր եռանկյուններն են կոչվում հավասար:

Եթե վերադրման արդյունքում երկու եռանյունները համընկնում են, ապա նրանք հավասար են։

3. Ի՞նչ է թեորեմը, և ի՞նչ է թեորեմի ապացուցումը:

Продолжить чтение «Պարապմունք 26/Ամփոփում.»
Հանրահաշիվ 7-րդ (2022-2023)·Հաշվետվություններ

Ամփոփում.Հանրահաշիվ

7-2 /դասարանի առաջադրանքների փաթեթ, հանրահաշիվ / 2022-2023թթ

Սիրելի՛ սովորող, դասագիրքը տե՛ս այստեղ:
Սովորողն ամսվա  գնահատանիշը ստանում է ըստ այս սանդղակի:

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում հանրահաշիվ առարկայից
Վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 23

Ընթացքը։

Սիրելի սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր․
«Առաջին ուսումնական շրջանի ամփոփում հանրահաշիվ առարկայից»

(Սովորող):
Հանրահաշիվ առարկայից իմ կատարած աշխատանքները տես այստեղ Հանրահաշիվ7:

(Սովորող):
Այս ուսումնական շրջանում ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները, բայց ինձ ամենից շատ հետաքրքրել է այս թեման`«Կրճատ բազմապատկման բանաձևեր», որովհետև իմ կարծիքով այս բանաձևների օգնությամբ ավելի հեշտ, արագ և հետաքրքիր է կատարել առաջադրանքները։


1.Թվային արտահայտություններ, օրինակ՝

Продолжить чтение «Ամփոփում.Հանրահաշիվ»
Հայոց լեզու 7-րդ·Հաշվետվություններ·Գրականություն 7

Ամփոփում դեկտեմբեր. գրականություն/հայոց լեզու

Գրականություն

Լյուդվիգ Թոմա. Քեռի Ֆրանցը

Հացը` ամանորյա խորհրդանիշ

Կաղանդի գազել

Ձմեռ պապը տարբեր լեզուներով

Հայոց լեզու

Գործնական աշխատանք

Գործնական քերականություն

Ածական անուն

Ածականի կազմությունը

Ածականի տեսակներ

Продолжить чтение «Ամփոփում դեկտեմբեր. գրականություն/հայոց լեզու»
Հայոց լեզու 7-րդ·Հաշվետվություններ·Հղումներ·Գրականություն 7

Ամփոփում նոյեմբեր. գրականություն/հայոց լեզու

Գրականություն

Վանո Սիրադեղյան. Պարտուսի գերին

Ծառերը. Հերման Հեսսե

Անգին քարը

«Վարժեցնող» Օսին. Լիլո Հարդել

Երիտասարդ խեցգետինը. Ջանի Ռոդարի

Աշուն է, օրերը ցրտում են

Մխիթար Սեբաստացի

Բուքը, երգը, երեխան. Վանո Սիրադեղյան

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Գործնական աշխատանք

Продолжить чтение «Ամփոփում նոյեմբեր. գրականություն/հայոց լեզու»
Գրականություն 7

Սուրբծննդյան օրվա առավոտը

Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս:

Ի՞նչն էր նրան դրդում արթուն մնալ այդ գիշեր. մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում նորերս: Տասնհինգ տարեկան էր ու դեռևս ապրում էր հոր ագարակում: Սիրում էր հորը, թեև դա չէր ընկալել մինչև Ս. Ծնունդին քանի օր մնացած մի գիշեր, երբ ակամայից ունկնդիր եղավ հոր խոսքերին՝ ուղղված մորը.

– Մերի, չեմ սիրում Ռոբին արթնացնել առավոտը շուտ: Տղան աճում է արագ, պետք ունի քնի ու հանգստի: Պիտի տեսնես, թե որքան խորն է քնում: Երանի կարողանայի գործն անձամբ տնօրինել:

– Ադամ, դու հո չես կարող մենակ ամեն բան անել,- լսեց մոր զրնգուն ձայնը,- հետո, նա արդեն երեխա չէ, ժամանակն է, որ օգնի քեզ:

– Հա,- պատասխանեց հայրը դանդաղելով,- բայց նրան արթնացնելուց նեղվում եմ:

Այս խոսքերը լսելիս, մի ներքին ձայն հուշեց նրան, որ հայրը սիրում է իրեն: Ելնելով հարազատության զգացումից, նա երբևէ չէր մտածել այդ ուղղությամբ: Ոչ հայրը, ոչ էլ մայրը չէին արտահայտում իրենց սերը երեխաների նկատմամբ: Այդպիսի նրբությունների ժամանակ չկար, ագարակի աշխատանքը կլանում էր նրանց ուշքն ու միտքը:

Հիմա, երբ գիտեր՝ հայրը սիրում է իրեն, առավոտյան այլևս չպիտի ժամանակ կորցներ կամ ստիպեր հորը կրկին արթնացնելու իրեն: Այդ օրվանից, նա վեր էր կենում, կույրի պես խարխափելով՝ հագնվում. աչքերը փակվում էին, բայց, այնուամենայնիվ, վեր էր կենում:

Продолжить чтение «Սուրբծննդյան օրվա առավոտը»
Հաշվետվություններ·Պատմություն 7

Ամփոփում. Պատմություն

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

1.       Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:
Մենք ուսումնասիրում ենք պատմությունը,որ իմանանք թե ինչպես են մարդիկ ապրել մեզանից առաջ։

2.       Ընտրել մեր անցած թեմաներից ձեզ համար ամենահետաքրքիրը, ներկայացնել , հիմնավորել:
Ես համանել եմ մեր անցած բոլոր թեմաները, բայց կնախընտրեմ պատմել միջնադարյան քաղաքների մասին։ Ինձ ընդհանրապես շատ է հետաքրքրում միջնադարի հետ կապված ցանկացած բան, այդ պատճառով շատ հետաքրքրությամբ սովորեցի այս թեման։ Ամբողջական իմ գրած նյութը կարող եք կարդալ այստեղ։

Բացատրել բառեր.
Ավատատեր-ֆեոդալ, ավատ ունեցող;

աստիճանակարգություն-պաշտոնների աստիճանների հաջորդական կարգը;

Զորանամակ-նախարարների զինական ուժի թվաքանակի և դասակարգման մասին պաշտոնական գրություն;

Գահնամակ- նախարարական գահերի՝ պատվաստիճանների ցուցակ;

Նիկիական հավատո հանգանակ-Հավատո հանգանակը փաստաթուղթ է, որում համառոտ գրված են տվյալ եկեղեցու հավատքային ու դավանաբանական հիմնական ուղղություններն ու սկզբունքները;

Ձեռնադրություն — համապատասխան եկեղեցական արարողություն կատարելով՝ մեկին եկեղեցական կոչում տալ;

Продолжить чтение «Ամփոփում. Պատմություն»
Գրականություն 7

Ձմեռ պապը տարբեր լեզուներով

Բոլորս էլ հավատում  ենք Ձմեռ պապի գոյությանը: Այն հարցը, թե ով է Ձմեռ պապիկի նախնին, շատ վիճելի է: Նշենք սակայն, որ բոլորին հայտնի է, որ  Ձմեռ պապիկների բնակավայրը  Լապլանդիան է: Մի երկրում ձմեռ պապիկի նախնիները համարվում են տեղական գաճաճները, մեկ այլ երկրում` միջնադարյան շրջագայող ձեռնածուները,  իսկ մյուսում` մանկական  խաղալիքներ վաճառողները: Ձմեռ պապի կերպարը ձևավորվել է դարերի ընթացքում, և յուրաքանչյուր ազգ նրա մեջ է ներառել իր սովորույթներից ինչ-որ բան: Ձմեռ պապի կերպարների մեջ տարբերակվում է նաև միանգամայն իրական մարդու կերպար: Ձմեռ պապին ամենուր  տարբեր կերպ են անվանում:
Հայերը` Ձմեռ պապ կամ Կաղանդ պապ, ռուսները` Դեդ  Մորոզ, ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե,  անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս,  լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել,  իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝`Այազ Աթա, թուրքերը` Նոել Բաբա և այլն:
Ռուսաստանում նրա նախնին համարվել է արևելասլավոնական սառույցի հոգին: Այդ ժամանակվանից,երբ Ռուսաստանում սկսել են նշել Նոր տարին, տներում հայտնվում էր ծեր պապիկը` մորուքով և երկարաճիտ կոշիկներով: Մի ձեռքով նա բռնում էր պարկը` նվերներով լի, իսկ մյուսով`  իր  փայտը:  Ժամանակի ընթացքում Ձմեռ պապը թոռնիկ ունեցավ`Ձյունանուշիկին, որն էլ օգնում էր նրան բաժանել նվերները և պատմել հեքիաթներ: Ձմեռ պապիկի  զգեստը նույնպես միանգամից  չի առաջացել: Սկզբում նրան պատկերացնում էին  թիկնոցով: 19-րդ դարի սկզբներին  Հոլանդիայում  նկարեցին նրան բարեկազմ` խողովակավոր ծխնելույզին, որտեղից նա  նվերներ էր  գցում  երեխաներին: Նույն դարի վերջերին նրան հագցրեցին  կարմիր գույնի մուշտակ `մորթիով: Եվ  վերջապես անգլիացի Տենիլը ստեղծեց բարեհոգի ծերուկի կերպարը, որն այսօր հայտնի է բոլորին` մեկին` ՍանտաԿլաուս, մյուսին` Ձմեռ պապ անվանումով: Ի դեպ, նշենք նաև, որ գոյություն ունի նույնիսկ Ձմեռ պապերի ակադեմիա:Իսկական Ձմեռ պապը գիտի բազմաթիվ հումորներ և անեկդոտներ, հանելուկներ և խաղեր, երգ ու պար:

Продолжить чтение «Ձմեռ պապը տարբեր լեզուներով»
Հայոց լեզու 7-րդ

Գործնական աշխատանք

339. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

Продолжить чтение «Գործնական աշխատանք»
Ձայնագրություններ·Գրականություն 7

Կաղանդի գազել

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Продолжить чтение «Կաղանդի գազել»