Հայոց լեզու 7-րդ

Գործնական քերականություն

168. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ (ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները(ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով (լեզու) է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում (գործածվել):  Կոնգոյում հինգ հարյուր լեզու (լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում (բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են(խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

169.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ (հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար(հեկտար) անտառ(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար (դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն են(ստեղծագործություն) ցուցադրված (ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները (դահլիճ) հայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր (կիլոմետր) ճամապարհ է անցնում:

170.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Продолжить чтение «Գործնական քերականություն»
Հանրահաշիվ 7-րդ (2022-2023)

Պարապմունք 34.

Տեսական մաս։

Գրենք որևէ  տառային արտահայտություն, օրինակ՝ x+5 այստեղ հայտնի թիվը  հինգն է, իսկ անհայտ թիվը՝  x-ը, տառային արտահայտության արժեքը կախված է x-ից։
Օրինակ, եթե x=1 մեր տառային արտահայտության արժեքը կլինի՝ x+5=1+5=6 եթե x=4, կլինի՝ 4+5=9:

Այժմ գրենք, որևէ հավասարություն

2+3=5

Որևէ թիվ թաքցնենք տառով, օրինակ x-ով, x+3=5, այստեղ մենք 2-ը թաքցրել ենք x տառով, այդ ժամանակ ասում ենք, որ  ունենք մեկ փոփոխականով / մեկ անհայտով/ հավասարում:

Այսինքն՝ եթե հավասարության մեջ կա մեկ փոփոխական /անհայտ/, ապա այդ հավասարությունը անվանում են մեկ փոփոխականով հավասարում:

Օրինակ՝ 2+x=5

Ընդունված է հավասարման մեջ մասնակցող տառը  (տվյալ դեպքում x-ը) անվանել անհայտ կամ փոփոխական։

Հավասարման ձախ մասում գրված արտահայտությունը կոչվում է հավասարման ձախ մաս, իսկ աջ մասում գրված արտահայտությունը՝  հավասարման աջ մաս։

Մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարում անվանում են այն հավասարումը, որի ձախ մասը առաջին աստիճանի բազմանդամ է, իսկ աջ մասում գրված է զրո թիվը:

Продолжить чтение «Պարապմունք 34.»