Մայրենի լեզու·Ուսումնական ամառ

Լրացուցիչ առաջադրանք 3

Առաջադրանք 3

1. Կարդա՛ տեքստը:
Տասներկուերորդ դարի հայ հանճարեղ բժիշկ Մխիթար Հերացին իր ողջ կյանքը նվիրաբերել է մարդկությանը: Նրա դուռը միշտ բաց է եղել հիվանդների առաջ:
Մի գիշեր, երբ մեծ բժիշկը սենյակի  մենակության մեջ նստած ինքնամոռացությամբ ուսումնասիրում էր զանազան բույսեր, որոնց օգտագործումը շատ կարևոր էր համարում բժշկության մեջ, հանկարծ ծեծեցին դուռը:
Հերացին անմիջապես վերցրեց կանթեղը և բացեց դուռը:  Շեմին կանգնած էր մի օտարական:
-Ներիր, բժիշկ,-որ այսպես անպատեհ ժամի քեզ անհանգստացրի:
Հերացին կարծելով, թե եկողը սովորական հիվանդ է, ներս հրավիրեց նրան:
Երբ օտարականը նստեց, Հերացին սկսեց հարցնել նրա առողջության մասին:
-Ես հիվանդ չեմ , բժիշկ: Ես եկել եմ երեք հարց տալու:
-Պատրաստ եմ քեզ լսելու,- ասաց մեծ բժիշկը,- խոսիր:
-Ասա ինձ, բժի՛շկ, ո՞րն է քո բժշկության գաղտնիքը:
-Իմ բժշկությունը ոչ մի գաղտնիք չունի,- պատասխանեց Հերացին,- իմ բժշկությունը սերն է, սեր դեպի մարդը:
-Ասա ինձ, բժիշկ, դժվա՞ր է  բժշկի պարտականությունները:
-Բժշկի աշխատանքը դժվար է, երբեմն չափազանց դժվար: Բայց բժշկությունը պարտականություն չէ, զավակս: Բժշկությունն ամենից առաջ կոչվում է խիղճ:
-Մի վերջին հարց էլ , բժիշկ,- ասաց օտարականը,-ինձ չե՞ս վերցնի քեզ մոտ որպես աշակերտ:
-Քո երրորդ հարցին ես չեմ կարող պատասխանել, մինչև որ դու չպատասխանես իմ հարցին: Ասա ինձ  խնդրեմ, հանուն հիվանդի դու կարող ես ամեն ինչից զրկել քեզ: Կարող ես քո հանապազօրյա հացի փոխարեն հիվանդի համար դեղ գնել, կարող ես անքուն գիշերներ անցկացնել նրա անկողնու մոտ ՝ մոռանալով քո մերձավորներին: Եվ, վերջապես , դու ընդունակ ես մեկընդմիշտ ընդունել, որ բժշկի աշխատանքը սոսկ պարտականություն չէ, այլ անհուն սեր դեպի մարդը, համակ նվիրում և սրբազան գործ: Եթե ազնիվ ես, ասա ինձ ճշմարտությունը:
Օտարականը շփոթվեց:
-Ես…ես ազնիվ մարդ եմ , բժիշկ,- ասաց նա,- և ես քեզ խաբել չեմ կարող: Ավելի լավ է ես շարունակեմ զբաղվել իմ արհեստով՝ տակառագործությամբ:
Մխիթար Հերացին մոտեցավ և գրկեց օտարականին:
-Ապրես, զավակս, դու ազնիվ մարդ ես և չցանկացար ապագայում հանցագործ դառնալ:
Օտարականը ներողություն խնդրեց և հեռացավ, իսկ Հերացին, որ իրոք ամբողջավին նվիրված էր մարդկությանը, նորից շարունակեց բույսերի ուսումնասիրությունը:

2. Ո՞վ էր Մխիթար Հերացին, ի՞նչ գիտես նրա մասին:

Մխիթար Հերացին տասներկուերորդ դարի հայ հանճարեղ բժիշկ (նաև գրող, փճլիսոփա, գիտնական) իր ողջ կյանքը նվիրաբերել է մարդկությանը: Տիրապետում էր չորս լեզվի`հայերեն, արաբերեն, հունարեն և պարսկերեն։


3. Բնութագրի՛ր օտարականին:

Օտարականը ազնիվ, հետաքրքրասեր և բարի մարդ էր։


4. Ինչպիսին պետք է լիներ բժիշկը:

Բժիշկը պետք է լինի խելացի, ազնիվ, աշխատասեր, հօգատար և համբերատար։
5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Հիվանդ, ունևոր, դժվար, համարձակ, գեղեցիկ, փակ:

Հիվանդ -առողջ,

Ունևոր -աղքատ,

Դժվար-հեշտ,

Համարձակ — վախկոտ,

Գեղեցիկ-տգեղ,

Փակ-բաց։


6. Տրված բառերից ընդգծիր ածականները (հատկանիշ ցույց տվող բառերը):
Ծաղիկ, մարդ, գեղեցիկ, նայել, երկաթյա, բախտավոր, հաղթանակ, կարմիր
։

Մայրենի լեզու·Ուսումնական ամառ

Լրացուցիչ առաջադրանք 2

Առաջադրանք 2

 

  1. Կարդա՛ տեքստը:
    Ձնծաղիկը
    Այսօր ես աշնանային անտառում դեղին, նարնջագույն, կարմրավառ տերևներ եմ հավաքում:
    Հրաշք-ոսկի է իմ ձեռքերում և շուրջս:
    Ես մտածում եմ այն մասին, որ շուտով կգա երկար ու ցրտաշունչ ձմեռը:
    Եվ որքան քաջություն ու հույս է անհրաժեշտ ունենալ փոքրիկ ձնծաղիկին, երբ նա գարնանը կհայտնվի դատարկ ու մերկ անտառում:
    Որքան քաջություն և հույս պետք է ներդրված լինեն փոքրիկ կենդանի թերթիկներում, որպեսզի չդողան նրանք:
    Իմ ընկեր, եղի՛ր ձնծաղիկի նման, ես գիտեմ՝ դու հիմա ամբողջովին մենակ ես…
    Իմ ընկեր, ես հավատում եմ քո ուժերին, ինչպես ձնծաղիկը, քանի դեռ ողջ է թեկուզ մի թերթիկը, քո մի հույսը, կյանքը շարունակվում է:
  2. Ըստ տեքստի բնութագրի՛ր ձնծաղիկին:
    Ծաղիկները քաջ ենեն միշտ հույս ունեցող են և ուժեղ։
  3. Տեքստում գտի՛ր կոչական ունեցող նախադասութուն և կանաչ ներկիր:
  4. Փակագծերում տրված բառերից ճիշտը տեղադրիր նախադասության մեջ:
    Խաղողի /կանաչ, զմրուխտ/ որթատունկերի և վարսաթափ ուռենիների մեջ թաքնված աղյուսե շենքը թաղված էր լռության մեջ:
    Ճամփորդի սիրտը կծկվում էր մի /անորոշ, անորսալի/ տագնապից:
  5. Ուղղակի խոսքերը վերածել անուղղակիի:
    Մոտեցավ և ցածրաձայն խորհուրդ տվեց.
    -Հորդ լավ նայիր և մի՛ նեղացրու:
    -Հետևի՛ր ինձ,- ասաց ընկերս,- հակառակ դեպքում կմոլորվես:

Մոտեցավ և ցածրաձայն խորհուրդ տվեց, որ հորս լավ նայեմ և չնեղացնեմ։

Ընկերս ասաց, որ իրեն հետևեմ հակառակ դեպքում կմոլորվեմ։

Մայրենի լեզու·Ուսումնական ամառ

Լրացուցիչ առաջադրանքներ 1

Առաջադրանք 1

  1. Կարդա՛ տեքստը :
    Բարության շղթան
    Նա հանգիստ ճանապարհվեց տուն:
    Մթնում էր: Երկնքից հանդարտ թափվում էին սպիտակ ձյան փաթիլներ: Հանկարծ նա նկատեց տարեց կնոջ, ով նստել էր ճանապարհի հակառակ կողմում: Անգամ մթության մեջ նկատեց, որ կնոջն օգնություն է պետք: Կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը: Կինն անհանգստացած էր երևում: <<Ինչո՞ւ կանգնեց հենց նա, չէ՞ որ վերջն մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չկանգնեց իրեն օգնելու համար: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա ցանկանա վնասել ինձ>>: Նրա արտաքինը վստահություն չէր ներշնչում. Աղքատ և հոգնած էր երևում:
    -Ես միայն ուզում եմ Ձեզ օգնել: Ինչո՞ւ չէիք օգնության սպասում մեքենայի մեջ, այստեղ ավելի տաք կլիներ Ձեզ համար: Իմ անունը Մայքլ է:
    Կնոջ մեքենայի անիվն էր վնասվել և Մայքլը փոխեց այն: Կինը շնորհակալություն հայտնեց օգնության համար և հարցրեց.
    -Որքա՞ն պետք է վճարեմ Ձեզ:
    Մայքլը չէր մտածում գումարի մասին, չէ՞ որ նա քրիտոնյա է և օգնեց այն մարդուն, ով ուներ դրա կարիքը:
    -Գիտե՞ք, եթե ուզում եք ինձ շնորհակալություն հայտնել իմ արարքի համար, գթասիրտ եղեք, երբ կհանդիպեք մեկին, ով կունենա Ձեր օգնության կարիքը:
    Ճանապարհին կինը մտավ մի սրճարան թեյ խմելու, հանգստանալու և տաքնալու հմար: Կինը նկատեց, որ մոտեցած մատուցողուհին երեխայի է սպասում, և հասկացավ, որ կարիքի մեջ է: Նա հիշեց Մայքլի խոսքերը: Երբ աղջիկը տարավ մեծ գումար մանրելու, կինն աննկատ դուրս եկավ և հեռացավ: Աղջիկը, երբ մոտեցավ մանրը տալու անձեռոցիկի վրա տեսավ մի երկտող. <<Դուք ինձ ոչինչ պարտք չեք: Մի անգամ, երբ հայտնվել էի նման վիճակում, ինձ օգնեց մի լավ մարդ: Հիմա իմ հերթն է Ձեզ օգնելու: Եթե Դուք ուզում եք վարձահատույց լինել ինձ, արեք հետևյալը. Մի՛ թողեք , որ ընդհատվի բարության շղթան>>: Աղջիկը երկար ժամանակ մտածում էր այն մասին, թե ինչ էր գրել այդ կինը: Որտեղի՞ց գիտեր այդ կինը. Որ իրենց նորաստեղծ ընտանիքը գումարի կարիք ունի:
  2. Ի՞նչ էր պատահել ճանապարհին:
    Մի կնոջ մեքենայի անիվը վնասվել էր և նա մնացել էր ճանապարհին։
  3. Ինչպիսի՞ խորհուրդ ստացավ կինը Մայքլից:
    Կինը Մայքլից ստացավ այս խորհուրդը.՝ «Գթասիրտ եղեք, երբ կհանդիպեք մեկին, ով կունենա Ձեր օգնության կարիքը:»։
  4. Ինչպե՞ս պահպանվեց բարության շղթան:
    Կինը օգնեց կարիքավոր, հղի աղջկան։
  5. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
    Ծանոթ, երջանիկ, համեղ, լավատես, հայտնի, գիտուն:
    Ծանոթ -անծանոթ,
    Երջանիկ -տխուր,
    Համեղ – անհամ,
    Լավատես — վատատես,
    Հայտնի — անհայտ,
    Գիտուն — անգետ
  6. Գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
    Գեղեցիկ, երջանիկ աղջիկ
    Բարի, հօգատար քրիստոնյա
    Երկար, դժվար ճանապարհ
    Իսկական, հավատարիմ ընկեր
    Անասելի, հիասքանչ անակնկալ