Հայոց լեզու 7-րդ

Թվականներ, գործնական աշխատանք

1.Տրված թվականները խմբավորի՛ր ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ):

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ, ութսունինը, առաջին, իննսուն:

Քանակական — Հարյուր քսան, վաթսուն,յոթ,ինը,հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, ութսունինը, իննսուն։

Բաշխական — տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական,հինգական։

Դասական — երրորդ, չորրորդ, վաթսունմեկերորդ, տասնյոթերորդ, քառասուներորդ, առաջին։

2. Ա շարքի թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրված արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ, հերթ:

Երկամյա, երկամյակ, երկգլուխ, եռապատիկ, եռակի, եռագլուխ, եռամյակ, եռամյա, քառապատիկ, քառակի, քառաճյուղ, չորսամյակ, չորսամյա, քառյակ, յոթապատիկ, յոթագլուխ։

3.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:

Продолжить чтение «Թվականներ, գործնական աշխատանք»
Հայոց լեզու 7-րդ

Դերանուններ

Դերանուններ  կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
Դերանուններն  ըստ  կազմության  լինում  են  պարզ  (ես,  այս,  ուրիշ)  և  բաղադրյալ  (այստեղ,  ինչպես):  Բաղադրյալ  դերանուններից  մի  քանիսն  ունեն  հարադիր  գրություն  (մի  քանի,  ոչ  ոք  և  այլն):
Գոյականին  փոխարինող  դերանունները  հոլովվում  են  հիմնականում  գոյականների  նման: Գոյականներից  տարբեր  կերպ  են  հոլովվում  ես,  դու,  նա,  ինքը,  մենք,  դուք,  սա,  դա,  ով  դերանունները:
Դերանունների  գործածությունը  խոսքն  ազատում  է  կրկնություններից:

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

 Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

 Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

 Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Продолжить чтение «Դերանուններ»