Հայրենագետի ակումբ·Ուսումնական նախագծեր·Այլ

Խաղողի էտ🍇

Երկուշաբթի օրը, հայրենագետների ընտրության խումբը, գնաց Սարալանջ ընկեր Արտակի հետ խաղողի էտին մասնակցելու։ Մենք օգնեցինք հավաքել ավելորդ ճյուղերը և թելերը։ Մեզ միացան Միջին դպրոցի և Հարավային դպրոցի աշակերտները։ Ընկեր Արտակը մեզ պատմեց իմ քանի խաղողի տեսակների մասին։

Հայրենագիտություն

Ավագ երեքշաբթի. Տասը կույսերի առակը

Ավագ Երեքշաբթի օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը (Մատթ. 25:1-13), որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: Առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի մասին է, ովքեր լապտերներով գնում էին փեսային դիմավորելու: Հինգ իմաստունները լապտերների հետ լրացուցիչ ձեթ վերցրեցին, իսկ հիմարները` ոչ: Երբ փեսային դիմավորելու ժամանակն եկավ, լապտերների ձեթը վերջացել էր, և նրանք, ովքեր ձեթ չէին վերցրել իրենց հետ, վերադարձան ձեթ գնելու: Այդ ժամանակ փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան: Իմաստուն կույսերն ամբողջ կյանքի ընթացքում ողորմությամբ ու բարի գործերով ամբարել  էին «ձեթը», որն առակում խորհրդանշում է  հավատքի գործերը։ Դրանցով է լուսավոր մեր հոգևոր ընթացքը, որպեսզի կարողանանք դիմավորել Քրիստոսին։Իսկ մյուս հինգ կույսերը խորհրդանշում են նրանց, ովքեր լսում են Տիրոջ խոսքը, բայց  հոգևոր կյանքում ծուլանում են՝ ապրելով խավարի մեջ:  Ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան դուրս եկած  տասը մանուկներից  հինգի ձեռքում կան  վառվող մոմեր, որոնք խորհրդանշում են հինգ իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի ձեռքում՝ հանգած մոմեր, որոնք խորհրդանում են հինգ հիմար կույսերին։ Տասը կույսերը խորհրդանշում են արդարներին ու անիրավներին: Հետևաբար իմաստունները  համարվում են մաքուր հոգու զգայարանները, իսկ հիմարները՝ մարմնինը: Լույսը հոգու և մարմնի մաքրության նշանն է, իսկ յուղը՝ մարդասիրության և ողորմության: Յուղն այն նյութն է, որի շնորհիվ վառվում է լապտերը. ողորմությունն այն ճանապարհն է, որը տանում է դեպի ապաշխարհություն, մեղքերի քավություն: Ինչպես ասում է Դանիել մարգարեն. «Քո մեղքերը քավի՛ր ողորմությամբ, և քո անօրենությունները՝ աղքատներին գթալով, թերևս Աստված համբերատար լինի քո հանցանքների նկատմամբ»։

Հայրենագիտություն

Ավագ երկուշաբթի

Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց։

Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին՝ վկայելով՝ «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»: Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝ ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով թզենին չորացավ:

Մայրենի լեզու

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Տղան բարկանում է ու գնում։ Գնում է օգնում ընտանիքին, աշխատում, աշխատավարձով բուժում հորը։

Անցնում է երկար ժամանակ։ Տղան դառնում է իր գործի ամենալավ վարպետը երկրում։ Իսկ այդ ժամանակ վաճառականի խիղճը սկսում է իրեն տանջել։ Նա գիշերներով չէր քնում, չէր կարողանում աշխատել անգամ ուտել հանգիստ, միայն մտածում էր այն մասին, որ խեղճ տղային չի վճարել, իսկ նա արաժանի էր բարձր աշխատավարձի, հատկապես, երբ տղայի հայրը մահամերձ էր։

Կարճ ժամանակ անց նա հանդիպում է տղայի և ասում.

-Բարև որդիս, ինչպե՞ս ես, ինչպե՞ս է քո հայրը։ Հիշո՞ւմ ես ես քեզ աշխատավարձդ չէի տվել, այդ օրվանից իմ խիղճն ինձ տանջում է։ Ես արդեն ծեր եմ, ընտանիք չումեմ, ուզում եմ իմ ամբողջ ունեցվածքը քեզ տալ։

Տղան, իհարկե, հանդուրժում է, բայց վաճառակնի հետ համաձայնվում է, հիշելով հոր խոսքերը, — «Աշխատավարձդ թողնում եմ տիրոջդ խղճին, որքան կտա` կվերցնես, շատ թե քիչ»։

Մայրենի լեզու·Իմ գրադարանը

Հազարան Հավք🪶

Ես կարդացի Հազարան Հավքը և շատ հավանեցի։ Այն շատ հետաքրքիր, արկածային և կախարդական էր։ Ինձ ամենաշատը դուր եկավ «ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆ ԵՒ ԱՐԵԳ ԹԱԳԱՎՈՐԸ» հատվածը։ Առաջարկում եմ անպայման կարդալ։

Այս հղումով դուք նույնպես կարող եք կարդալ։

Ուսումնական ճամփորդություն·Ուսումնական նախագծեր·Տեսանյութեր·Առաջարկում եմ դիտել

Եռօրյա ճամփորդություն ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՅՈՒՄՐԻ

Մարտի 23-ից 25ը եռօրյա ուսումնական ճամփորդություն էր դեպի Գյումրի։ Այն շատ հետաքրքիր անցավ։ Մենք այցելեցինք` Մարմաշենի եկեղեցի, Յոթ Վերք եկեղեցի, Գյումրու քաղաքային զբոսայգի, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, Սթիլլ գրաֆիկայի թանգարան, Արուճի քարավանատուն և Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի։ Համտեսեցինք յաղլի և երկար զբոսնեցինք Գյումրիում։ Այս ճամփորդության ընթացքում ես ձեռք բերեցի բազում նոր ընկերներ և գիտելիքներ։ Իմացա շատ հետաքրքիր տեղեկություններ Գյումրու մասին։ Անգամ չէի ուզում վերադառնալ։ Ես երբեվիցե չեմ մոռանա այս ճամփորդությունը։

Հայրենագետի ակումբ·Հայրենագիտություն·Ուսումնական նախագծեր

Զատկական խաղեր

Նյութի սկզբում կուզեի պատմել մի քանի հետաքրքիր խորհուրդների մասին, որոնց օգնությամբ դուք կարող եք հետաքրքիր դարձնել Զատկական խաղերը։

  1. Ձուկռվոցիի ձուն խաշելիս ջրի մեջ աղ ավելացրեք, ձվի կճեպը ավելի պնդ կլինի։
  2. Բնական ներկերով ձուն ներկելու համար կարելի է օգտագործել հետևյալ տարբերակները`

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, բայց չկոտրված ձու պետք է ունենա: Խաղի նպատակն է պարզել, թե ում ձուն է ավելի ամուր: Խաղացողներից մեկը ձուն պետք է բռնի ափի մեջ, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Խաղի կանոնները.

  1. Ձու կռվեցնողները բանավոր կամ վիճակ գցելով պարզում են, թե ով է ձուն բռնողը կամ հարվածողը:
  2. Հարվածող կողմը պարտավոր է հարվածը ձվի ճիշտ ծայրամասին ուղղել:
  3. Նախ կռվեցնում են ձվերի սուր քթերը և դրանից հետո միայն, երբ այդպիսի պայմանավորվածություն է եղել, կռվեցնում են բութ քիթը բութի կամ հաղթող ձվի սուր քիթը՝ պարտված ձվի սուր քթի հետ:
  4. Հաղթողը տիրանում է ջարդված ձվին: Որպես կանոն, այս ձվախաղին նախորդում է ձու կռվեցնողների՝ իրենց ձվի գովաբանությունը: Պարծենում են, թե քանի օր են ձուն աղի մեջ պահել, թե ինչպես է այդ ձուն շատ ձվեր կոտրել և այլն: Մինչ բուն կռվին անվնելը, կռվեցնողները նախ ստուգում են՝ արդյո՞ք կեղծ չի հակառակորդի ձուն (հում ձուն դատարկելով՝ «հմուտները» մեջը լցնում են մոմ, ձյութ), ատամին խփելով ցուցադրաում են իրենց ձվի ամրությունը, կատակով կամ լուրջ առաջարկում են փոխանակել ձվերը և նոր կռվեցնել:

Ձվարշավ

Այս խաղը խաղում են կոտրված ձվերով: Խաղացողները՝ 2 – 4 հոգի, թեք տարածք են ընտրում և բարձունքից միաժամանակ իրենց ձվերը գլորում: Ում ձուն որ հեռու գլորվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուսների ձվերը «հավաքում»: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով խաղացողներից մեկը ձեռքի ձգված ափը ուղղահայաց գետնին է հպում, ապա բոլոր մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի, այս ափ-պատնեշի ետևում են շարում: Ձեռքը հեռացնելուն պես, ձվերը բարձունքից ցած են գլորվում՝ ձվարշավի տպավորություն թողնելով:

Ձուպտտոցի

Խաղի համար մեկին դատավոր են ընտրում, որի հրահանգ տալուն պես որևէ հարթ մակերեսին փորձում են սուր քթի վրա միաժամանակ պտտեցնել ձվերը: Ում ձուն ավելի երկար պտտվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուս բոլոր խաղացողների ձվերը շահում: Երբեմն, վեճերից խուսափելու նպատակով հաղթողին այլ կերպ են որոշում՝ ելնելով ոչ թե ձվի՝ քթի վրա երկար ժամանակ պտտվելուց, այլ վերջինիս անշարժանալով:

Հայրենագետի ակումբ·Հայրենագիտություն

Սուրբ հարության տոն

Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Սուրբ Հարության տոն կամ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, կանայք, որոնք բերում էին յուղ Հիսուսի մարմինը յուղելու համար` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը բաց է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ մարդկանց տեսքով և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»։ Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Զատիկի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Սուրբ Պատարագ: Հարության տոնին մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Հարությունը Քրիստոսի»: Զատիկին ներկում են ձվեր։ Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

Հայրենագիտություն·Ուսումնական նախագծեր

Տավուշի մարզի տեսարժան վայրերը

Բերդավան ամրոց

Բերդավանին նախկինում ասել են Ղալաչա։ Գտնվում է Տավուշի մարզում: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:

Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Կարող եք մեքենայով բարձրանալ մոտակայքում գտնվող միջնադարյան Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանին մոտ: Այստեղ կան շատ հին խաչքարեր:

Պազ լիճ

Պազ լիճը գտնվում է Դիլիջանից 9մ. հեռավորություն վրա։ Միջին խորությունը 3մ. է, ամենախորը հատվածը 10մ. է։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Հոսք ունեցող լիճ է, սնվում է աղբյուրներով։ Շրջափակված է անտառներով։

Հաղարծին

Հաղարծինը Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին – 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան 350 կգ գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Հայրենագիտություն

Տավուշի մարզ

Տավուշի մարզի մարզկենտրոնը Իջևանն է։ Քաղաքները 5 են Իջևանը, Դիլիջանը, Նոյեմբերյանը, Այրումը և Բերդը, ամենամեծը Դիլիջանն է։ Գյուղերը 60 են։ Սահմանակից մարզերն Լոռին, Կոտայքը և Գեղարքունիքն են։ Սահմանակից է Վրաստանին և Ադրբեջանին։ Տավուշի մարզը զբաղեցնում է 2704 կմ2 տարածք, որի կեսը պատված է խառն անտառներով: հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ մարզը բնակեցված է եղել դեռևս նոր քարի դարում։ Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը:

Մայրենի լեզու·Ուսումնական նախագծեր

Եղիշե Չարենցի ազգանվան պատմության բացահայտումը

Մարտի 13-ին Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ Հիմա մեր դպրոցում Չարենցյան օրերն են, շատերը գիտեն, որ բանաստեղծի իրական ազգանունը Սողոմոնյան է` և մեզ հետաքրքիր եղավ իմանալ թե ինչո՞ւ է նա փոխել իր ազգանունը։ Պարզվեց, որ վարկածները երեքն էին`

  1. Նրա մանկության ընկերուհիներից մեկը պատմում էր, որ մանուկ տարիքում նա շատ չար է եղել այդ պատճ էլ դարձել է Եղիշե Չարենց։

2. Նրա ընկերը պատմում էր, որ Չարենցի դուրը շատ էր եկել Պուշկինի «Անչար»-ը ստեղծագործությունը: Նա «Անչար»-ից հանեց «Ան»-ը ու «Չար»-ին ավելացրեց «ենց»-ը, դրձավ «Չարենց»:

3. Գուրգեն Մահարին պատմում է, որ Կարս քաղաք եկել էր մի բժիշկ: Նրա ցուցատախտակի վրա գրված էր «Չարենց», բանաստեղծն դուր է եկել այդ ազգանունը և այն նույնպես դարձել է իր ազգանունը Չարենց:

Ինձ ամենից շատ ես հավանեցի 3 տարբերակը, որովհետև այն հետաքրքիր ու զվարճալի էր։

Աղբյուրը