Մայրենի լեզու

Նամակ Սուտլիկ որսկանին

Բարև Սուտլիկ որսկա: Ես քեզ շատ վաղուց գիտեմ: Ես սիրում եմ քո սուտլիկ պատմությունները, բայց միևնույն է քեզ խորհուրդ կտայի էլ երբեք չստել քանի որ դա լավ բան չէ: Դու կարող էիր պարզապես որսորդության մասին գրել: Հույս ունեմ, որ ես քեզ կհանդիպեմ և դու ինձ կպատմես կյանքիդ մասին:

 

Սիրով Ռուզանից:

Մայրենի լեզու

Շունն ու Կատուն պատմում է մորթին

Ես մի սովորական մորթի եմ, բայց դարձել եմ շան և կատվի կռվախնձոր: Մի անգամ մի շուն ինձ գտավ ու տարավ դերձակ կատվի մոտ: Սա էլ ինձ վերցրեց, նայեց և շատ հավանեց ու որոշեց իրեն պահել: Նա իր համար ինձանից մի փափուկ մուշտակ կարեց, իսկ շանն ասաց, որ նոր է պատրաստվում կարել:  Շունը շատ լավ հասկացավ, որ կատուն իրեն խաբում է: Այդ օրվանից նրանք դարձան թշնամիներ:

 

 

 

 

Մայրենի լեզու

Սառնարանում ապրող մտքերը

Սառնարանում ապրում էին մթերքների մտքերը: Նրանք տարիներ շարունակ կախված էին սառնարանի սառած դարակներից: Մի անգամ սառնարանը փչանում է, և կտրուկ ջերմաստիճանը իջնում է: Մտքերը կենդանանում են և սկսում են երևալ: Լոլիկը ասում է, որ Վարունգի վրայից սարսափելի հոտ է գալիս և, որ հեռու գնա իրենից: Կարագը դժգոհում է, որ Պանիրը իր վրա է նստել և իրեն տեղ չի տալիս: Խնձորը՝ թե Տանձը երկար է, Նարինջը՝ թե Լիմոնը թթու է և այդպես շարունակ: Հանկարծ մեկը գալիս է և վերականգնում սառնարանի աշխատանքը: Մթերքների մտքերը նորից սառցակալում են:

 

Սառնարանում ապրող մտքերը