Մայրենի 6-րդ

Գործնական քերականություն

Փակագծում տրված բառերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ: 

Ոչ ոք (չիմացավ), թե որտեղի՛ց հայտնվեց:
Ոչ մեկը (չփորձեց) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Բոլոր (ճանապարհները) մի տեղ են (տանում) :
Բոլորը (հրավիրվել) էին կիրակի օրվա հավաքին:
Կարծես թե ամբողջ (քաղաքը) հրապարակ (լցվեց):
Ամբողջը (դարձավ) կրակի բաժին:

Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ: 

Կետորս,  հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց: 

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ շնաձկների արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին, թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող հրացաններն այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-դժգույն, 
անբախտ- դժբախտ
անգետ- տգետ
 անշնորհք- ապաշնորհ
անարդյունք-ապարդյուն
 անօրեն- ապօրեն
 անձև- տձև
 անգեղ- տգեղ
 անհաճո- տհաճ
 անգոհ- դժգոհ

 Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն: 

Անարվեստանդեմանդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհդժբախտդժնի, դժկամ, ապագա, ապարդյունապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

 Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները:

Դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն:

Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Ընդգծի՛ր գործածված ածանցները:

Քերել, գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել,  ճոճել, զսպել, ջնջել, ծածկել, օրորել:

Քերել – քորոց
գրել – գրիչ
կապել – կապիչ
քամել – քամիչ
թակել – թակիչ
ըմպել – ըմպելիք
բացել – բացիչ
գործել – գործիչ
խաղալ -խաղալիք
ուտել – ուտելիք
խմել – խմիչք
հագնել –
ձգել –
փակել – փակիչ
ճոճել – ճոճոնակ
զսպել –
ջնջել – ջնջիչ
ծածկել – ծածկոց
օրորել – օրորոց

Оставьте комментарий