Մայրենի 6-րդ

Թվական անուն

Թվականները առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառեր են։

Թվականներն ըստ իմաստի լինում են՝

1. Քանակական թվականները ցույց են տալիս առարկաների թիվը, քանակը։ Սրանք կոչվում են բացարձակ թվականներ։ Օրինակ՝ երկու, երեքտասը, հիսունհինգ, հարյուր, հազար։

2. Կոտորակային թվականները մատնանշում են ամբողջի մասերը։

Կոտորակային թվականները կազմված են երկու մասից՝ քանակական թվականից, որը ցույց է տալիս, թե ամբողջի քանի մասն է վերցված, և դասական թվականից, որը ցույց է տալիս, թե ամբողջը քանի մասի է բաժանված, օրինակ՝ մեկ երկրորդ , երեք չորրորդ և այլն։ 

3. Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ թվային քանակով։

Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) քանակական թվականներին ավելանում է -ական ածանցը, օրինակ՝ երեքականիննական, հազարական, բ) քանակական թվականների կրկնությամբ, օրինակ՝ հինգ-հինգ։

4. Դասական թվականները ցույց են տալիս առարկաների թվային կարգը կամ դասը։

Դասական թվականները կազմվում են քանակական թվականներից -րորդ-երորդ ածանցների միջոցով։

Продолжить чтение «Թվական անուն»
Մայրենի 6-րդ·Ուսումնական նախագծեր

Կարդում ենք Տերյան

Նախագծի ժամկետը`փետրվարի 7-ից մարտի 14
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Հասարակական և պետական գործիչ Տերյանը
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանական նամականի
«Մթնշաղի անուրջներ», «Երկիր Նաիրի» ժողովածուներ
Գիշեր և հուշեր ժողովածուն
Ակնկալվող արդյունքը`
աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ:

Առաջադրանքներ:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2-ական բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:
Դիտել Տան մեծը հաղորդումը
Վահան Տերյան