Մաթեմատիկա 6-րդ (2021-2022թ.)·Այլ

Պարապմունք 65.


Տեսական նյութ

Ձևակերպենք ռացիոնալ թվերի բազմապատկման և բաժանման կաննոները։

Կանոն 1. Միևնույն նշանն ունեցող երկու ռացիոնալ թվերի արտադրյալը դրական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։
Օրինակ՝
(+1/3)x(+1/4)=+(|+1/3| x |+1/4|)=+1/12
(-1/3)x(-1/4)=+ (|-1/3| x |-1/4|)=+1/12

Կանոն 2. Տարբեր նշաններ ունեցող երկու ռացիոնալ թվերի արտադրյալը բացասական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։
(+1/3)x(-1/4)=- |+1/3| x |-1/4|=-1/12

Ռացիոնալ թվերի բազմապատկման համար ճիշտ է

բանաձևը, որը ձեզ հայտնի է սովորական կոտորակների համար։

Կանոն 3. Միևնույն նշանն ունեցող ռացիոնալ թվերի քանորդը դրական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին։

Продолжить чтение «Պարապմունք 65.»
Մայրենի 6-րդ

Գորնական աշխատանք

Կրկնողական առաջադրանքներ:

Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն (ծովից) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք (ջրերի)՝ (ալիքները) կապտականաչավուն (լուսարձակումների) (տեսքով): Ծովային (լուսարձակումների) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես (բույսերի), այնպես էլ (կենդանիների) հատկություն ունեն: Նրանք (արևի) էներգիան լուսային (էներգիաի) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ (ռեակցիաի) (հետևանքով) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում (ջերմության) (արտադրությունով):

Տեքստում ավելացրու՛ տրված ածականները :

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար փոքրիկ ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ սարսափազդում թշնամիներին: Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի իսկական սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած բազմազան սուր ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել զանազան գեղեցիկ լեգենդների չքնաղ ջրահարսերի համար: Այս հնագույն կենդանու առջևի մեծ վերջավորությունները հետաճել են, իսկ ծիծաղելի մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես ծովային բուսական սննդով: Անվնաս ապրելու համար նա ընտրել էամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում։

Продолжить чтение «Գորնական աշխատանք»