Մաթեմատիկա 6-րդ (2021-2022թ.)·Այլ

Պարապմունք 60.🎉

Մեզ արդեն հայտնի են թվերի տարբեր համախմբեր՝ բնական թվեր, կոտորակային թվեր, ամբողջ թվեր։

Այդ թվերի ի հայտ գալը պայմանավորված էր առօրյա կյանքի հետ կապված գործնական խնդիրներով։ Սակայն կային դրանք գործածության մեջ մտցնելու նաև ուրիշ պատճառներ։ Օրինակ՝ կոտորակային թվերն օգտակար են նրանով, որ դրանք ներմուծելուց հետո կարելի է կատարել ցանկացած բնական թվերի բաժանում։ Իսկ բացասական թվերի ներմուծումը հնարավորություն է տալիս կատարելու ցանկացած բնական թվերի հանում։

Հարց է ծագում, թե գոյություն ունի արդյոք թվերի այնպիսի համախումբ, որում հնարավոր է կատարել ցանկացած թվաբանական գործողություն, այն է՝ մեկը մյուսից հանել ցանկացած կոտորակային թվեր և մեկը մյուսին բաժանել ցանկացած ամբողջ թվեր։ Պարզվում է, որ այդպիսի համախումբ գոյություն ունի, և այն ստանալու համար պետք է, դրական (սովորական) կոտորակներից բացի, դիտարկել նաև բացասական կոտորակային թվեր.
օրինակ` -21/4, -3/7,  -12/13:

Продолжить чтение «Պարապմունք 60.🎉»