Մայրենի 6-րդ·Այլ

Առակներ

Ոսկե ապարանջանները

Գյուղում մի պառավ կին էր ապրում: Նա վաճառում է իր հողակտորը և այդ գումարով գնում  չորս ոսկե ապարանջան` յուրաքանչյուր ձեռքին երկուական: Նա մեծ հաճույքով կրում էր դրանք և քայլում փողոցում` հպարտանալով իր նոր ձեռքբերումով: Սակայն նրան հիասթափություն էր սպասվում. գյուղում ոչ ոք չի շրջվում և չի նայում իրեն: Նա կարող էր ընդհանրապես չկրել դրանք, քանի որ հարևանները նրա մոտ ոչ մի  փոփոխություն չէին նկատում: Պառավը ամեն կերպ փորձում էր նրանց ուշադրությունը շեղել ապարանջանների վրա, բայց` ապարդյուն: Գիշերները  չէր կարողանում քնել, տանջվում էր նրանց անտարբերությունից: Վերջապես նրա գլխում ծագեց մի փայլուն գաղափար, որն, իր կարծիքով, հաջողություն կբերի. մարդիկ անպայման կնկատեն իր թանկարժեք ապարանջանները:
  Հաջորդ օրը` արևածագից հետո, նա վառեց իր սեփական տունը: Բոցերը բարձրանալուն պես գյուղացիները շտապեցին դեպի կինը, որը, նստած այրվող տան դիմաց, բարձրաձայն ողբում էր: Տեսնելով մարդկանց վախեցած հայացքները` նա սկսեց շինծու կերպով ձեռքերն այնպես թափահարել, որ ապարանջանները զնգան ու փայլեն բոցի կարմիր գույնի ֆոնին:
  -Ավա՜ղ, իմ տունը այրվում է: Օ՜, ի՜նչ դժբախտություն: Օ՜, Աստված, չե՞ս օգնի ինձ:
 Ամեն անգամ բացականչելիս  նա ամբողջ ուժով թափահարում էր ձեռքերը, և մարդիկ չէին կարող չնկատել նրա ապարանջանները: Մտահոգվելով միայն ապարանջանները ցուցադրելով ՝ նա ուշադրություն չդարձրեց այրվող տան վրա:
  Տունն ամբողջովին կրակի բաժին էր դարձել, իսկ պառավը ցնծության մեջ էր, որ մարդիկ տեսնում են իր ոսկե ապարանջանները:

Продолжить чтение «Առակներ»
Մաթեմատիկա 6-րդ (2021-2022թ.)·Այլ

Պարապմունք 27.

Պարապմունք 27.

1)Նույն քարտեզի վրա տեղադրվել են 13 կմ և 26 կմ հեռավորություններ: Քարտեզի վրա քանի՞ անգամ է մի հատվածի երկարությունը մեծ մյուս հատվածի երկարությունից:

Պատ.՝ 2 անգամ

2)Մի քարտեզի մասշտաբը 1:10000 է, մյուսինը՝ 1:150000

 Ո՞ր քարտեզի մասշտաբն է ավելի խոշոր:

1:100000

3)Հեռավորությունը երկու գյուղերի միջև 180 կմ է: Քարտեզի վրա այդ գյուղերի միջև հեռավորությունը 18 սմ է: Քարտեզի 1 սմ-ին ի՞նչ հեռավորություն է համապատասխանում տեղանքում։

Լուծում

  1. 180կմ=180.000մ=18000000սմ
  2. 18000000:18=1000.000

Պատ.՝ 1:1000.000

Продолжить чтение «Պարապմունք 27.»
Բնագիտություն 6-րդ

Բնագիտություն

Ինչո՞վ է պայմանավորված «ջերմոցային էֆեկտը»: Ի՞նչ գիտես դրա մասին:

Ջերմոցային էֆեկտ, մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ) Երկրի կլիմայի տաքացում։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։

Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրու՛, թե ի՞նչ սովորեցիր և պատրաստվի՛ր բանավոր քննարկման:

Դասարանական 1

Մեխանիկական շարժում, արագություն

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը։

Մեխանիկական շարժումը, այն շարժումն է, որի ժամանակ առարկաները շարժվում են և փոխում իրենց դիրքը անշարժ մարմնի նկատմամբ։

2. Ինչի՞ նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը։

Ձուկը փոխեց իր դիրքը ափի նկատմամբ։

3. Ինչո՞վ են իրարից տարբերվում շարժումները։

Կա շարժման 6 տեսակ` անհավասարաչափ, հավասարաչափ, կոր, ուղիղ, արագ, դանդաղ։

4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը։ Ի՞նչ միավորներով է այն չափվում։

Արագությունը նշանակում է`

V=S:T