Մաթեմատիկա 6-րդ (2021-2022թ.)·Այլ

Պարապմունք 26.

  Պարապմունք 26.

Մասշտաբի գաղափարը (տեսություն)

Հիշենք, որ հատվածների երկարությունները չափելու համար օգտագործվում ենք չափման միավորները՝ 1մմ,1սմ,1մ,1դմ,1կմ, ընդ որում երկու հեռավորություն հարմար է համեմատել, եթե դրանք տրվում են նույն չափման միավորներով: Հաճախ հեռավորությունները բնության մեջ անհրաժեշտ է լինում տեղափոխել գծագրերի և քարտեզների վրա: Բոլոր հեռավորությունները, որոնք տեղափոխվում են միևնույն քարտեզի վրա պետք է համեմատելի լինեն, այսինքն՝ պահպանեն բնության մեջ եղած հարաբերությունները:

 Օրինակ՝ եթե բնության մեջ մի հեռավորություն 7 անգամ մեծ է մյուսից, ապա քարտեզի վրա ևս այն պետք է 7 անգամ մեծ լինի մյուսից:

Որպեսզի բնության մեջ եղած հեռավորությունները տեղափոխվեն քարտեզի վրա օգտագործում են մասշտաբը, որն իրենից ներկայացնում է քարտեզի վրա գտնվող հատվածի երկարության հարաբերությունը համապատասխան հատվածի երկարությանը բնության մեջ:  

Продолжить чтение «Պարապմունք 26.»
Մայրենի 6-րդ·Այլ

Գործնական քերականություն

1.Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր։
Նզովք, երբեք, օրհնություն, միշտ, ընդարձակ, համր, փութկոտ, վտիտ, սեղմ, մարմնեղ, խոպան, պարպել, արգավանդ, լիցքավորել, ծանրաշարժ, դյուրին, խոսուն, խրթին։

Նզովք — օրհնություն

Երբեք — միշտ

Ընդարձակ — սեղմ

Համր — խոսուն

Վտիտ — մարմնեղ

Խոպան — արգավանդ

պարպել — լիցքավորել

դյուրին — խրթին

փութկոտ — ծանրաշարժ

2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել          —      տխրել, թախծել, վշտանալ          ,                

վաղորդյան -Վաղորդայնին հատուկ, վաղորդայնի

մեղանչել — հանցանք գործել

մաքառել — Պայքարել, կռիվ մղել

անտունի — Ժողովրդական երգի մի տեսակ

դրվատել — Գովել, գովաբանել

երկնչել — Վախենալ, երկյուղ կրել

3․Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին:
Գլուխը լցնել                               չարաճճի

թևերը փռել                                   խիստ վախենալ

աստծու կրակ                               պաշտպանել

արյունը ջուր դառնալ                  դրդել մի արարքի

առաջին ջութակ                           գլխավոր դեմք  


Գլուխը լցնել – դրդել մի արարքի

թևերը փռել – պաշտպանել

աստծու կրակ – չարաճճի

արյունը ջուր դառնալ – խիստ վախենալ

առաջին ջութակ – գլխավոր դեմք

4.Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը
օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ)


թրաշուշան — թուր (արմատ), ա(հոդակապ), շուշան(արմատ)

տխրալի — տխուր (արմատ), ալի ( ածանց)

պարագիծ -պար (ածանց), ա (հոդակապ), գիծ (արմատ)

շքերթ — շուք (արմատ), երթ (արմատ)

տնանկ — տուն(արմատ), անկ(ածանց)

տնտեսուհի — տուն(արմատ), տես (արմատ), ուհի(ածանց)

հարսնացու — հարսն (արմատ), ացու (ածանց)

ջրամբար — ջուր(արմատ),ամբար(արմատ)

նախագիծ — նախ(ածանց), ա (հոդակապ), գիծ (արմատ)


5.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բարդ բառեր․

գինետուն- վաճառատուն, թոնրատուն
բարձրաձայն —Ցածրաձայն, բաղաձայն
երկաթուղի- — մայրուղի, քառուղի
կալվածատեր- ճորտատեր, հողատեր
աշնանամուտ- մայրամուտ, գարնանամուտ
մեքենավար- վագոնավար, հաղորդավար
ցուցանիշ- գնահատանիշ, հոմանիշ
պարերգ- կրկներգ,կատակերգ
երգարվեստ- գեղարվեստ, կերպարվեստ
հեռախոս- շատախոս, բարեխոս

Մայրենի 6-րդ·Այլ

Առակներ

Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:
Ես ոչ մի նոր բան չսովորեցի։Ես այս առաջարկը կարդացել էի

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:

Продолжить чтение «Առակներ»