Այլ·Բնագիտություն 6-րդ

Այրում։ Հրդեհի հանգցնում 🔥💦

Պատասխանել հարցերին

1Ի՞նչ է այրումը։ Ինչո՞վ է ուղեկցվում այն:

Այրումը քիմիական ռեակցիա է, որը ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով:

2. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Անհրաժեշտ է թթվածին ներկայություն և ջերմություն։

3. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Հրդեհի հանգցման համար պտք է ջուր լցնել կրակի վրա, լցնել աղ կամ ավազ: Իսկ մեծ բռնկումը հանգցնլու համար կան հատուկ միջոցնր, օրինակ՝ կրակամարիչները:

4. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Պետք է օդապոխել տարացքը և անջատել գազնարձակող աղբյուրը։

Ձայնագրություններ·Մայրենի 6-րդ·Ուսումնական նախագծեր

Հովհաննես Թումանյան «Հայոց վիշտը»

Հայոց վիշտը

Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ

Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

 Հովհաննես Թումանյան

Մայրենի 6-րդ·Այլ

Ջ,Ճ,Չ ուղղագրություն

Կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/  ալոճ, ակնակապիճ, աղջատել, աղջամուղճ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի, անտերունչ, անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աչլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոչիլ, չղջիկ, փախչել, փարջ(կավե գավաթ), քրքիջ: 

բ/  առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, քուրջ: 

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ(կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաչանք, միջամտել, միջավայր, նախչիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել: 

դ/  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիչաղանջ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կչղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարջ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաչկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղճ (կույտ), սոճի, սոճի, վայրէջք, վերջաբան

English 6 class·Այլ

Translational project

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԿՏԱԿ ԳԱՆՁԻ ՄԱՍԻՆ💎

Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.

— Ո՜վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի։

Եվ հոր մահից հետո որդիները սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։

Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց, գանձերով։

Vardan Aygektsi — Testament about treasure💎

One wise and poor man had lazy sons. At the hour of death, he called his sons and said:

— My sons, my ancestors buried many treasures in our garden, I will not show you their place. Those who will work hard and will dig deep, will find this treasure.

And after the death of their father, the sons began to work with great zeal.

And the garden began to grow, strengthen, give a good harvest, gave them treasures.