Մայրենի 6-րդ·Այլ

💗Փոքրիկ սիրտս ում նվիրեմ💗

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:
–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:

Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։

Продолжить чтение «💗Փոքրիկ սիրտս ում նվիրեմ💗»
Մաթեմատիկա 6-րդ (2021-2022թ.)·Այլ

Պարապմունք 18.

Թվի մեկ հարյուրերորդ մասը կոչվում է տոկոս և նշանակվում է % նշանով։

Հասկանալի է, որ մեծության 1 %-ը չափման հաստատուն միավոր չէ, այլ կախված է չափվող մեծությունից (ասում են նաև՝ չափման հարաբերական միավոր է)։

Օրինակ՝ եթե հացի զանգվածը 1000գ է, ապա այդ զանգվածի 1%-ը  հավասար կլինի 1000գ ։ 100 = 10գ, իսկ եթե հացի զանգվածը 500գ է, ապա այդ զանգվածի 1%-ը հավասար կլինի 500գ ։ 100 = 5գ։ Եթե քաղաքների հեռավորությունը 300 կմ է, և ասում են, որ մեքենան անցել է ճանապարհի 15%-ը, նշանակում է՝, այսինքն գտնումենք
1 %-ը, հետո բազմապատկում 15-ով։
Մեքենան անցել է 300:100×15 = 45 կմ։

Հարցեր և առաջադրանքներ։

 1.Ի՞նչ է տոկոսը։

Թվի մեկ հարյուրերորդ մասը կոչվում է տոկոս։

 2.  Ի՞նչ նշանով է նշանակվում տոկոսը:

%

 3. Տոկոսը հաստատո՞ւն միավոր է, թե՞ ոչ։

Ոչ

4. Ուղղանկյան մակերեսը 900 սմ^2 է։
ա)Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 1 %-ը:

900:100×1=9

բ)Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 16 %-ը։

900:100×16=144

5. Որքա՞ն է 536-ի 100 %-ը։

536:100×100=536

6.Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20%-ը:

300:100×20=60

7.Գրել հետևյալ մասերը տոկոսներով։

1/100  -1%
2/100  -2%
4/100  -4%
15/100-15%

60/100      -60%
25/100            -25%
45/100-45%

15/50= 15×2/50×2=30%(հուշում)    
25/50        -50%
45/50      -90%
65/50 -130%

6/10        -60%
2/10        -20%
35/10          -350%
45/10 -450%

15/25      -60%
12/25      -48%
21/25            -84%
18/25-72%

1/4        -25%
2/5        -40%
3/5      -60%
4/20    -20%
6/20 -30%

8.Տոկոսները գրել մասերով։

25%=1/4
35%=35/100
4%=1/25
45%=45/100
18% =180/1000
120%=1200/1000

9.Գտիր նշված թվերի տոկոսները

300-ի 15%-ը=45

400-ի 25%-ըը=100

600-ի 30%-ը=180

1200-ի 45%-ը=540

2500-ի 50%-ը=1250

4500-ի 60%-ը=2700

10000-ի 20%-ը=,2000