Մայրենի 6-րդ·Այլ

Ածական, Գործնական աշխատանք

1.Ընդգծել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազթանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտուրախ, նոր, քաղցր։

Продолжить чтение «Ածական, Գործնական աշխատանք»
Մայրենի 6-րդ

Ածական անուն

Ածականը առարկայի հատկանիշ ցույց տվող բառն է:  Պատասխանում է ինչպիսի՞որպիսի՞ո՞ր հարցերին։

Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս  այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` գեղեցիկ նկար, կապույտ  երկինք, տաք  օր:

Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրականբաղդատականգերադրական:

Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։

Օրինակ՝  մեծ  տուն, խոշոր քաղաք։

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։

Продолжить чтение «Ածական անուն»
Մայրենի 6-րդ

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք

«Խոսեի սանդալները»

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:

Продолжить чтение «Պաուլո Կոելիո, երկու պատմվածք»
Italiano·Ամանոր·Այլ

Esercizio 1 – Rispondi alle domande.

Esercizio 1 – Rispondi alle domande.

  1. Che tempo fa?
    • piove
    • nevica✔️
    • c’è il sole
  2. Come si chiama il cane di Topolino?
    • Pluto✔️
    • Balto
    • Neve
  3. Perché Topolino esce di casa?
    • Topolino esce di casa per fare una passeggiata
    • Topolino esce di casa per portare fuori il cane
    • Topolino esce di casa per andare a prendere un albero di Natale✔️
  4. Come si chiamano gli animaletti che il cane di Topolino incontra nel bosco?
    • scoiattoli✔️
    • topi
    • criceti
  5. Come definiscono gli animaletti il cane di Topolino?
    • stupido✔️
    • buffo
    • simpatico
  6. Perché gli animaletti si ritrovano a casa di Topolino?
    • perché hanno freddo
    • perché si trovano sull’albero che Topolino porta a casa✔️
    • perché scappano dal cane di Topolino
  7. Qual è la reazione che gli animaletti hanno quando Topolino addobba l’albero di Natale?
    • agli animaletti non piacciono gli addobbi
    • gli animaletti vogliono tornare nel bosco
    • agli animaletti piaccioni gli addobbi✔️
  8. Quando Topolino finisce l’albero di Natale, il cane di Topolino è distratto da…
    • le luci che si accendono e spengono ad intermittenza
    • gli animaletti sull’albero✔️
    • la neve alla finestra
  9. Perché il cane si arrabbia?
    • perché vede gli animaletti✔️
    • perché Topolino ha portato un solo regalo di Natale
    • perché non gli piace festeggiare il Natale
  10. Come si difendono gli animaletti?
    • mordendo il cane
    • lanciando le palle decorative dell’albero di Natale✔️
    • chiamando Topolino per soccorrerli
  11. Perché Topolino non riesce ad accendere tutte le candele?
    • perché il cane abbaia
    • perché uno degli animaletti mangia ghiande
    • perché uno degli animaletti spegne il fiammifero✔️
  12. Cosa vedono dalla finestra il cane di Topolino, gli animaletti e Topolino?
    • una tempesta
    • un coro✔️
    • una valanga

Մաթեմատիկա 6-րդ (2021-2022թ.)

Պարապմունք 50. Տոնական դաս

1.Ինչ խնդիր  կառաջարկես  մաթեմատիկական ֆլեշմոբի դեկտեմբեր ամսվա համար։(Երկարաժամկետ նախագիծ)

2.Տոնական դասին նվիրված՝ Կատակ խնդիրներ։

1.50 մուկ 50 օրում ուտում են 50կգ ցորեն։ Քանի՞ կգ ցորեն կուտեն 10 մուկը 10 օրում։
Պատ․՝ 2


2․10 կատու 10 օրում ուտում են 10 մուկ։ Քանի՞ կատու 30 օրում կուտեն 30 մուկ։
Պատ․՝ 10


3․Ո՞րն է ավելի ծանր՝ 2 կգ երկաթը, թե՞ 2 կգ բամբակը։
Պատ․՝ հավասար են
4․Վանդակում կա 3 ճագար։ Ինչպե՞ս ճագարները բաժանել երեք
ընկերների միջև, որ նրանցից յուրաքանչյուրը ստանա մեկ ճագար և
մեկն էլ մնա վանդակում։
Պատ․՝ պետք է վանդակով ջագարին ընկերոջը տալ։


5․Գնորդը հավ գնելու համար վճարեց 1200 դրամ և էլի կես հավ։ Ի՞նչ
արժեր հավը։
Պատ․՝ 2400 դր


6․Մեկ ոտքի վրա կանգնած աքլորը կշռում է 2 կգ։ Քանի՞ կգ կկշռի
աքլորը, եթե կանգնի 2 ոտքի վրա։
Պատ․՝ 2 կգ
7․Արամն ու Գեղամն ապրում են միևնույն շենքի,
համապատասխանաբար, 2-րդ և 6-րդ հարկերում։ Իրենց հարկերը
բարձրանալիս Գեղամը քանի՞ անգամ է ավել շատ ճանապարհ անցնում,
քան Արամը(հաշշվում է առաջին հարկից։
Պատ․՝ 5


8․ Ձիերի եռյակն անցավ 24կմ։ Քանի՞ կմ անցավ յուրաքանչյուր ձին։
Պատ․՝ 24 կմ
9․ Իմ ձախ կողմի գրպանում այնքան դրամ էր, որքան՝ աջ գրպանում։
Եթե ձախ գրպանից 100 դրամանոց մետաղադրամը տեղափոխեցի աջ
գրպանս։ Դրանից հետո աջ գրպանում քանի՞ դրամ ավել եղավ, քան
ձախ գրպանում։
Պատ․՝ 200

Продолжить чтение «Պարապմունք 50. Տոնական դաս»
Մայրենի 6-րդ·Ուսումնական նախագծեր·Ամանոր

Լուցկիներով աղջիկը

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Продолжить чтение «Լուցկիներով աղջիկը»
Մայրենի 6-րդ·Ուսումնական նախագծեր·Ամանոր

Դեկտոմբերյան և ամանորյա նախագծեր

Սուրբծննդյան ընթերցումներ`
«Լուցկիներով աղջիկը»:
Պաուլո Կոելիո, երկու պատմվածք:
Պաուլո Կոելիո «Երեք մայրիների հեքիաթը»:
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը:
Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից
Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»
Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում:
Ֆյոդոր Դոստոևսկի
Անդերսեն,
Եղևնին

Продолжить чтение «Դեկտոմբերյան և ամանորյա նախագծեր»