Մաթեմատիկա 6-րդ (2021-2022թ.)

Պարապմունք 42.

Թեմա՝ Ամբողջ թվերի գումարման օրենքները:

Տեսական նյութ

Բնական և կոտորակային թվերի գումարման ձեզ հայտնի տեղափոխական և զուգորդական օրենքները ճիշտ են նաև ամբողջ թվերի համար։

Տեղափոխական օրենք

Երկու ամբողջ թվերի գումարը գումարելիների տեղերը փոխանակելիս մնում է նույնը։

Թվերի փոխարեն գործածելով տառերը՝ այս օրենքը կարելի է գրի

առնել հետևյալ կերպ.

                                         a + b = b + a։
օրինակ՝ -2+(+8)=+8+(-2)

Զուգորդական օրենք

Եթե երկու ամբողջ թվերի գումարին ավելացվում է մի երրորդ

ամբողջ թիվ, արդյունքը հավասար է այն ամբողջ թվին, որը

ստացվում է առաջին թվին երկրորդ և երրորդ թվերի գումարն

ավելացնելիս.

                                   (a + b) + c = a + (b + c)։
Օրինակ՝ (-10+6)+4=-10+(6+4)

Продолжить чтение «Պարապմունք 42.»