Մաթեմատիկա 6-րդ (2021-2022թ.)

Պարապմունք 45.

Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները

Ամբողջ թվերի համար ճիշտ են ոչ միայն գումարման օրենքները, այլև բազմապատկման տեղափոխական, զուգորդական և բաշխական օրենքները։

Տեղափոխական օրենք

Երկու ամբողջ թվերի արտադրյալը արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում: 

                                           a · b = b · a։

Զուգորդական օրենք

Երկու ամբողջ թվերի արտադրյալը մի երրորդ ամբողջ թվով 

բազմապատկելու արդյունքը հավասար է այն ամբողջ թվին, որը ստացվում է առաջին թիվը երկրորդ և երրորդ թվերի արտադրյալով բազմապատկելու ժամանակ:

                                       (a·b)·c = a·(b·c)։

Բաշխական օրենք

Ցանկացած ամբողջ թվերի համար ճիշտ է նաև բազմապատկման բաշխական օրենքը։

Որևէ ամբողջ թիվ երկու ամբողջ թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ առաջին թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված արդյունքները գումարելով 

իրար.

                                    a·(b +c) = a·b + a·c։

Քանի որ ամբողջ թվերի հանումը կարելի է հանգեցնել նրանց 

գումարմանը, ուստի ամբողջ թվերի բազմապատկման բաշխական օրենքը հանման նկատմամբ հանգեցվում է գումարման նկատմամբ բաշխական օրենքին, այսինքն`

a (b – c) = a (b + (–c)) = ab + a (–c) = ab + (–ac) = ab – ac:

Продолжить чтение «Պարապմունք 45.»
Մաթեմատիկա 6-րդ (2021-2022թ.)

Պարապմունք 44.

Կրկնողություն
1. Նշված կոտորակները դարձրու՛  72 հայտարարով կոտորակներ  (0,5 միավոր )

1/3=1×24/3×24=24/72
2/9 = 16/72
12/24  = 36/72
5/6  = 60/72
7/8 = 63/72

2.Անկանոն կոտորակը դարձրու’  խառը թիվ , իսկ ամբողջ մասը նշի՛ր կարմիրով 

10/8    = 1(1/4)
15/6   = 2(1/2)
21/10  = 2(1/10)
35/8  = 4(3/8)
42/10 = 4(1/5)

3.Տրված թիվը մեծացրու՛ կամ փոքրացրու  նշված մասով.

ա)36-ը մեծացրու իր 2/9 մասով
36 x 2/9 = 8
36 + 8 =44

բ) 48-ը փոքրացրու՛ իր 6/ 8 մասով:
48 x 6/8 = 36
48 – 36 = 12

Продолжить чтение «Պարապմունք 44.»