Ուսումնական նախագծեր·Պատմություն 8

Կարլ Գուստավ Յունգ

Կարլ Գուստավ Յունգը շվեցարացի հոգեբույժ և հոգեբան էր, ով աշխատում էր վերլուծական հոգեբանության ոլորտում։ Իր աշխատանքում նա մշակել է կոլեկտիվ անգիտակցականի տեսությունը, որը ենթադրում է համընդհանուր պատկերների և հասկացությունների առկայությունը, որոնք հայտնի են որպես արխետիպեր, նրանք առկա են բոլոր մարդկանց գիտակցության մեջ՝ փոխանցված նրանց մեր նախկին փորձի շերտերից:

Ըստ Յունգի, առխետիպերը իրենցից ներկայացնում են ունիվերսալ՝համամարդկային խորհրդանշական պատկերներ, որոնք առաջանում են կոլեկտիվ անգիտակցականից և առկա են տարբեր ժողովուրդների մշակույթներում և դիցաբանություններում։ Այս պատկերները ներառում են այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են հերոսները, մայրությունը, հայրությունը, մահը, վերածնունդը և այդպես շարունակ: Դրանք մի տեսակ «թաքնված կառույցներ» են, որոնք ընկած են մեր ընկալման և վարքի հիմքում:

Լինելով Ֆրոյդի աշակերտը և հետևելով նրան`   հավատում էր երազների և առասպելական կերպարների փոխադարձ ազդեցությանը, սակայն դրանք պայմանավորում էր ոչ թե անհատի ենթագիտակցության մեջ ամրագրված հուշերով, այլ մարդուն ի վերուստ տրված առասպելական արքետիպային խորհուրդներով:Համարում էր առասպելները համամարդկային երևույթ, որոնցում կրկնվում են միևնույն մոտիվները, հաճախ միևնույն ձևերով: Դրանք տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում ունեցել են ազգային ու ժամանակի շունչն արտահայտող որոշ առանձնահատկություններ։

Այս հատվածի աղբյուրը։

Առխետիպները կարող են արտահայտվել առասպելների, կրոնական սովորույթների, երազանքների և արվեստի գործերի միջոցով:Նրանք անգիտակից են և կարող են ուժեղ ազդեցություն ունենալ մեր վարքի, հուզական և հոքեբանական վիճակի վրա, նույնիսկ եթե մենք տեղյակ չենք նրանց ներկայության մասին:Արխետիպերի ըմբռնումը և դրանց մասին տեղյակ լինելը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ ինքներս մեզ և մեր փորձառությունները, և նույնիսկ խորություն և իմաստ հաղորդել մեր կյանքին:


Մի փոքր Յունգի մասին․
Կարլ Գուստավ Յունգը ծնվել է հուլիսի 26֊ին, 1875 թվականին, Շվեցարյաի Կասսոիլլե քաղաքում։ Նա հատաքրքրված է եղել հոգեբանությամբ և դեռևս փոքրուց որոշել է բժիշկ դառնալ։ Համալսարանը ավարտելուց հետո աշխատել է հոգեբուժական կլինիկայում և սկսեց ուսումնասիրել Զիգմունդ Ֆրեյդի կողմից մշակված հոգեվերլուծության տեսությունները:

Յունգը մասնակցել է հոգեվերլուծության զարգացմանը և նշանակալի ներդրում է ունեցել հոգեբանության՝ որպես գիտության զարգացման գործում։ 1912 թվականին նա հիմնեց վերլուծական հոգեբանության իր դպրոցը և մշակեց իր սեփական տեսությունը, որը տարբերվում էր ֆրոյդիզմից: Նա կենտրոնացել է արխետիպերի, կոլեկտիվ անգիտակցականի և ինքնառանձնացման գործընթացի վրա։

Իր հետազոտություններում Յունգը նաև ուսումնասիրել է կրոնական և մշակութային խորհրդանիշները, դիցաբանությունը և երազները։ Նրա աշխատանքը հսկայական ազդեցություն է ունեցել հոգեբանության, փիլիսոփայության և մշակույթի տարբեր ոլորտների վրա։ Յունգը մահացել է 1961 թվականի հունիսի 6-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում՝ թողնելով զգալի ժառանգություն հոգեբանության աշխարհում։

Оставьте комментарий