Հայոց լեզու 8֊րդ

Գործնական աշխատանք 18.03

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։
Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:
Երեկոյան՝ ժամը 19.00, ժամանում է հայտնի երգիչը:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:
Ամենուրեք՝ այգիներում, բակերում, գարնանային աշխուժություն է:


1.Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

  • Կիրճի մյուս կողմում` մութ անտառներում , արջեր շատ են լինում:
  • Մայրս արթնանում է վաղ առավոտյան` ուղիղ ժամը վեցին:
  • Երևանում` կենտրոնական շուկայում, աշխույժ եռուզեռ է:
  • Հաջորդ օրը` շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ:
  • Փողոցների մայթերին` տների անկյուններում,  կուտակվել էին չորացած տերևներ:
  • Ձմռանը` առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից:

2. Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը, ոչ բոլոր բառերում կա Ը:

ա/ ակնբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առընթեր, գահընկեց, գիրկընդխառն, գործընկեր, գույնզգույն, երկնչել, զուգընթաց, թըրխկ, լուսնկա, հյուրընկալ, ձեռնտու, մակընթաց: 

բ/ ակնդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրըմբռնելի, երկընտրանք, թըխկ, խոչընդոտ, կորնթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ, չընկճվել, չրխկոց, վերընձյուղվել: 

գ/ ակնթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքնստինքյան, համընկնել, ձկնկիթ, մեջընդմեջ, մթնկա, մթնշաղ, նախընտրել, 
որոտընդոստ, չրխկ, չըմբռնել, սրընթաց, օրըստօրե: 

դ/ անակնկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առնչվել, 
դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետզհետե, մակընթացություն, շրխկալ, չընդդիմանալ, չնկնել, վերընթաց, քարնկեց, օրընդմեջ: 

3. Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.

ա/ այժմ-ական, ամենա-ական, ան-րկյուղ, առ-րևույթ, առ-ջ, բազկ-րակ, գետ-զր, գոմ-շ, դող-րոցք, ելև-ջ, եղեր-րգ, երբև-, -լեկտրա-ռակցել, ինչևից-, մանր-, հն-աբան, մանր-, նախ-րե, չ-ն,չ-իր, որև-, չ-ինք, ստոր-րկրյա:

բ/ ան-րևույթ, էական, էլեկտրաեներգիա, Էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռն-րամ, ծով-զր, կիսա-փ, հր-շ, մանր-աբան, մ-ջք, միջօրե, նորեկ, նրբ-րանգ, ողբ-րգակ, որևից-, չ-ի, պատն-շ, ջ-կ, վեր-լակ, տի-զերք, ցայգ-րգ:

գ/ ան-րևակայելի, ան-ական, աշտ- (նիզակ), առ-րես, առօր-ական, բազմ-րանգ, գրեթ-, երբևից-, երբև-, որևից-, որև-, ինչևից-, ինչև-, երփն-րանգ, -ակ, լայն-կրան, նրբ-րշիկ, չ-ր, վայր-ջք, Վարդգ-ս, վեր-լք, վեր-րկրյա, ց-րեկ:

Оставьте комментарий