Ուսումնական նախագծեր·Գրականություն 7

Մխիթար Սեբաստացի

1676 թվականի հունվարի 17-ին Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը: Նրա ծնողները առևտրական էին և ուզում էին, որ իրենց որդին ընտանեկան առևտուրը շարունակեր, բայց նա ուզում էր դառնալ քահանա:

Նա այցելում էր հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նա այցելում էր նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելու համար, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:

Վանական

1691 թվականն էր, երբ Մանուկը թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Այդ ժամանակ իր անունը փոխեցին` դնելով Մխիթար:

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդուպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:

Երկու տարի հետո Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` շատացնելով հայերեն գրականությունը: Այսօր մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն Մխիթարի կողմից ստացված:

Оставьте комментарий