Հայոց լեզու 7-րդ

Ածական անուն

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա, մրգատու, շքեղ, բերրի, կեղծ, անարատ:
բ) զգեստ, վերաբերմունք, լռություն, միտք, կյանք:

ա) մարմարյա սալիկ, մրգատու այգի, շքեղ կյանք, բերի հողատարածք, կեղծ անձնագիր, անարատ երկինք։

բ) հրաշալի զգեստ, անտանելի վերաբերմունք, քար լռություն, հիասքանչ միտք, տխուր կյանք։

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

Այդ ապստամբությունը շատ դաժան էր։
Ապստամբ զինվորականները դուրս եկան խրամատից։

Խավարի մեջ նշմարվեց նրա ուրվագիծը։
Խավար սենյակում զարհուրելի ձայն լսվեց։խ

Продолжить чтение «Ածական անուն»