Հայոց լեզու 8֊րդ

Գործնական աշխատանք 12.04

Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճամփի կողքով շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնովկուզերը մաշված են ու ծռված են մի կողքի: Գնացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին ամպի նման պատում է նրանց, բայց ուղտերն անտարբեր թեքում են գլուխները: Անապատը ձանձրալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է:

Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:
Մնացուկ֊մնացորդ֊թափոն֊թերմացք֊թափթփուկ֊ավելցուկ,
Ոստ֊շյուղ֊շիվ֊ճյուղ Մառան֊նկուղ֊շտեմարան,
Կասկած֊տարակուսանք֊տարակույս֊երկմտություն,
Նախատինք֊պարսավանք֊կշտամբանք֊հանդիմանություն֊անարգանք։

Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք տվեց:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգեբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում էին քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը:
8. Վկաները ցուցմունք տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10.Հանձին ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

 Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ, այգաբաց֊այգեբաց֊, անութ, աշտանակ,  թափոր֊սափոր֊սալոր, կտրիճ֊կտրիչ֊կարիճ, հարել, հերկել֊հերքել֊ներկել, հրատարակել֊հրապարակել, մածուկ֊մածուն, ծածուկ, մանուկ, բուրդ֊բուրգ֊քուրդ, սալոր֊սափոր֊թափոր, դռնակ, բառարան-վառարան֊, պարտեզ֊քարտեզ֊ , դասարան֊դատարան֊, գնդիկ֊սնդիկ֊գնդակ֊ հնդիկ, հեռագիր֊ :

Оставьте комментарий