Պատմություն·Այլ

Առաջադրանք 2

Հայկն ու Բելը

Հայկն և Բելը հին առասպել է։

Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը խիզախ դյուցազն էր: Նրա հորը համարում էին տիեզերքի և ջրի Աստվածը։ Նա, չցանկանալով հնազանդվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է պատերազմի: Փառասեր Բելը իր որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարատի երկիր: Սկսվում է պատերազմը։

  Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն մահացած տապալվում է։

Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայաստան։

Հայկի հաղթանակի պատվին հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 որդիների և դուստրերի անուններով: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի ռազմի գերագույն աստվածն է:

Оставьте комментарий