Ուսումնական նախագծեր·Պատմություն

Սեպտեմբերի 20-26

Առաջադրանք 1

«Օրացույցի ստեղծման պատմությունը»- այս թեմայի շուրջ  կատարել փոքրիկ ուսումնասիրություն, աշխատանքը  կատարեք ամենաքիչը մեկ էջի սահմանում,օգտվել ամենաքիչը երեք տարբեր աղբյուրներից, օգտագործել օտարալեզու գրականություն: 

1.Օրացույցների ստեղծման նպատակը, արդիականությունը ժամանակակից աշխարհում, համաշխարհային օրացույցի խնդիրը, օրացույց բառը տարբեր լեզուներում, նշանակությունը

2.Օրացույցի ստեղծման պատմությունը տարբեր ժողովուրդների մոտ

3.Հայոց Նախահայկեան  օրացույցը

Այսօր Հայոց բուն օրացույցով սկսվում է 4513 թվականը , մեծ հավանականությամբ Հայերը ունեցել են նաև նախահայկյան օրացույց . Մանրամասներ.Այսօր Հայոց բուն օրացույցով սկսվում է 4513 թվականը, Արեգ ամսվա Արեգ օրն է։ Այն սկիզբ է առնում մ․թ․ա․ 2492 թվականից։Մի քանի ժողովուրդ կա, որ հավակնում է ամենահին օրացույց ունենալուն՝ եգիպտացիները, շումերները, հրեաները, պարսիկները, հայերը։

Բայց մեծ հավանականությամբ, մենք ունեցել ենք նաև նախահայկյան (ավելի հին) օրացույցներ, և եթե դա ապացուցվի, ապա մերը միանշանակ ամենահինն է։Որպես աստղագետ ասեմ, որ ցանկացած օրացույց կարելի է ստեղծել միայն աստղագիտական խորը գիտելիքի հիման վրա՝ երկարատև դիտումների արդյունքում։ Իսկ դա նշանակում է, որ իզուր են Զորաց Քարերի և մեր այլ հնագույն աստղադիտարանների նսեմացման փորձերը։Հայոց Բուն թվականը բացառիկ օրացույց է։ Այստեղ հատուկ անուններ ունեն ոչ միայն ամիսները, այլև ամսվա օրերը և նույնիսկ օրվա ժամերը։

4.Ամիսների, շաբաթների անունների առաջացման պատմությունը, նշանակությունը

Հունվար

Ամիսն այսպես է կոչվել լատինական Յանուս աստծու անվամբ: Յանուսը եղել է ժամանակի, ամեն տեսակ սկզբի ու վերջի, մուտքի ու ելքի աստվածություն:

Փետրվար

Այս ամսանունը կապում են Ֆեբրուարի կամ լատինական Լուպերկալի`ոչխարի հոտի պահապան ասծու անվան հետ: Դրա համար էլ փետրվար ամսին զոհեր են մատուցում այդ աստծուն: Ոմանք էլ գտնում են, որ փետրվար նշանակում է մաքրություն, սրբություն:

Մարտ

Այս ամսանունը առաջացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի անունից:

Ապրիլ

Ապրիլ ամսանունը ծագում է լատիներեն ապրիրե բառից, որը նշանակում է բացվել: Այս ամսին բացվում է ամբողջ բնությունը:

Մայիս

Մայիս անունը կապված է հին հունական Մայա աստվածուհու` Հերմեսի մոր հետ: Մայիսին կատարվել է տոնակատարություն Մայա աստվածուհուն զոհեր մատուցելով: Որոշ հետազոտողների կարծիքով էլ Մայիս անունը կապված է հռոմեական Ծերակույտի հետ, որը կոչվել է Մայոր, այսինքն`մեծ ժողով:

Հունիս

Ամսանունը առաջացել է հեթանոսական Յունոնա (Հերա) աստվածուհու անունից:

Հուլիս

Այս ամսանունը հուլիս է կոչվել ի պատիվ հռոմեական պետական ու քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարի:

Օգոստոս

Օգոստոս ամիսն իր անունը ստացել է հռոմեական Օգոստոս կայսեր անունից:

Սեպտեմբեր

Սեպտեմբեր բառացի նշանակում է յոթերորդ: Այս ամիսը իր ժամանակին կոչել են Գերմանիկոս, Անտոնիոս, Հերքուլիոս, Տակիտոս:

Հոկտեմբեր

Մի  ժամանակ ամիսը ցանկանում էին անվանել Ինկվիտոս` անհաղթահարելի, սակայն այն լայն տարածում չգտավ և վերականգնվեց նրա նախկին անունը` հոկտեմբեր, որ բառացի նշանակում է ութերորդ:

Նոյեմբեր

Նոյեմբեր նշանակում է իններորդ: Հռոմեական Ծերակույտը որոշեց վերանվանել Տիբերիոս` ի պատիվ իրենց կայսրի, որը ծնվել էր այդ ամսին: Բայց այդ անվանումը տարածում չգտավ:

Դեկտեմբեր

Հռոմեացիները մի կարճ ժամանակամիջոցում այս ամիսը կոչել են Ամազոնիա, բայց հետո վերականգնել են հին` դեկտեմբեր անունը, որը նշանակում է տասներորդ:

5.Տալ օրացույց, լուսնային օրացույց, արևային օրացույց, Հուլյան օրացույց, Գրիգորյան օրացույց հասկացությունների բացատրությունը

6.Հետաքրքիր փաստեր այս թեմայի շուրջ

7.Արեգակնային, ավազային  ժամացույց

Արեգակնային ժամացույց

Արեգակնային ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ արևը ստվեր է նետում իրերի վրա, և նրա ուղին երկնքում նույնն է տարբեր տարիների նույն օրերին։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ։ Արեգակնային ժամացույցները՝ կախված ձողի դիրքից, կարող են լինել հորիզոնական, ուղղահայաց կամ այլ կողմնորոշման։ Արեգակնային ժամացույցները օգտագործվում են հնագույն ժամանակներից։

Ավազային ժամացույց

Այս ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ ճշգրտորեն չափված գետի ավազը մեկական ավազիկներով անցնում է նեղ անցքով նույն ժամանակամիջոցում։ Ընդ որում, մարդիկ արագ կռահեցին օգտագործել 2 խոռոչ՝ միացված նեղ վզիկով ավազի հոսքի համար։ Ապակե անոթի երկու կեսերը ունեին թասի տեսք և նախատեսված էին ոչ մեծ ժամանակահատվածների չափման համր, բայց ունեին թերություն. ավազի վերին խոռոչից ներքինը հոսալուց հետո ստիպված պետք էր շրջել։

Այս թեմայի շուրջ կարող եք պատրաստել նաև տեսանյութեր, փորձեք պատրաստել

Օժանդակ գրականություն՝

Օրացույց

Իրանական օրացույց

Գրիգորյան օրացույց. Ինչ մենք գիտենք դրա մասին: Ի՞նչ է նշանակում օրացույցի «Նոր» և «Հին» ոճ:

Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը/տեսաֆիլմ/

Как появился календарь?/տեսաֆիլմ/

Юлианский и григорианский календари: что означает “старый стиль”?/տեսաֆիլմ/Առաջադրանք 2

Փորձիր մեկ էջի սահմանում ներկայացնել հայ ժողովրդի ծագման հետ կապված ավանդությունները:/Ստորև ՝օժանդակ աղբյուրից, ընտրել տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված ավանդություններից մեկը, դա ներկայացնել, պատրաստել տեսանյութ:/

Օժանդակ աղբյուր այս թեմայի շրջանակում:

Оставьте комментарий