Հայրենագիտություն

Սևանավանք

Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա, որը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը` 305թ. — ին: Հայտնաբերվել է, որ այս վայրը բնակեցված է եղել դեռևս նոր քարի և բրոնզի դարերում։ Ինչպես վկայում է Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ 1 Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառուցվածքները հիմա վերականգնվեր են և հասանելի են բոլոր ցանկացողների համար։Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից է։ 874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ Միջին դարերին Սևանավանքի մեջ մտնում էին նաև գրատուն, հյուրատներ, պահեստներ, սեղանատուն ևս: Վանքում հիշատակվում էին նաև Սբ. Աստվածամայր, Սբ. Լուսավորիչ, Սբ. Կարապետ, Սբ. Հարություն, Սբ. Հովհաննես Սկրտիչ, Սևանի Սբ. Նշան եկեղեցիները, որոնց անուններով երբեմն կոչվել է նաև վանքը։ Այս պահին համալիրց մնացել են միայն Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիները։