Հայոց լեզու 8֊րդ

Անուղղակի խնդիր

Եթե պարագաները ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ, ապա, խնդիրները ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարկաներ:
Անուղղակի խնդիրներ՝
Հանգման խնդիր (ո՞ւմ, ինչի՞ն, ինչերի՞ն)
Անջատման խնդիր (ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց)
Միջոցի խնդիր (ումո՞վ, ինչո՞վ, ինչերո՞վ)
Ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ, ինչերո՞վ, ինչերի՞ց)
Վերաբերության խնդիր (ո՞ւմ մասին, ինչի՞ մասին, ումի՞ց, ինչի՞ց)։

Ներգործող խնդիր

  • Նրանք (ենթակա) հարգված են ղեկավարության կողմից (ներգործող խնդիր):
  • Նոր  երգը (ենթակա) ներկայացվեց մեր կողմից (ներգործող խնդիր):
  • Տները (ենթակա) փլվեցին ուժեղ ջրհեղեղից (ներգործող խնդիր):
  • Դաշտերը (ենթակա) պատվեցին ձյան փափուկ շերտով (ներգործող խնդիր):

Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունն իր վրա կրում է ենթական:

Ներգործող խնդիրը դրվում է.

  • Բացառական հոլովով, օրինակ՝ Ծառը ճոճվեց ուժգին քամուց:
  • Սեռական հոլովով և կողմից կապով, օրինակ՝ Աշխատանքն ավարտվեց նրանց կողմից:
  • Գործիական հոլովով, օրինակ՝ Դաշտը ծածկվեց ծաղիկներով:

Ներգործող խնդիր պահանջում են կրավորական սեռի բայերը:

Հանգման խնդիր

  • Իր ճամփորդության մասին պատմեց ընկերներին:
  • Ամբոխը հարձակվեց նրանց վրա:
  • Մենք օգնության ձեռք մեկնեցինք բոլորին:

Այն առարկան, որին հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր:

Հանգման խնդիրն արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով (ընդդեմ, դեմ, վրա) և պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ն հարցերին:

Միջոցի խնդիր

Այն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր:

  • Այդ վրձնով բազմաթիվ գեղեցիկ նկարներ էր ստեղծել:
  • Այդ նորագույն սարքավորմամբ աշխատանքն ավելի հեշտ է դարձել:
  • Ձին անընդհատ ոտքերով հարվածում էր գետինը:

Նախադասություններում մգեցվածները միջոցի խնդիրներ են: Միջոցի խնդիրները սովորաբար դրվում են գործիական հոլովով և պահանջում ումո՞վ, ինչո՞վ հարցերը:

Միջոցի անուղղակի խնդիրն արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ: Օրինակ՝

  • Որոշել էր հասնել նպատակին նրա միջոցով:
  • Սև գործն անում էր ուրիշների ձեռքով:

Անջատման խնդիր

Այն առարկան, որից անջատվում, ծագում կամ սկսվում է գործողությունը, կոչվում է անջատման անուղղակի խնդիր:

  • Ստիպված բաժանվեց հարազատներից:
  • Ամբողջ կյանքում փախել էր կեղծավորներից:

Անջատման անուղղակի խնդիր են պահանջում, օրինակ, հեռանալ, անջատվել, բաժանվել, թաքնվել, թաքցնել, խուսափել, փախչել, պոկել, փախցնել, հեռացնել, զրկել, ձանձրանալ, հրաժարվել, զզվել և այլ բայեր:

Անջատման անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց հարցերին:

Շփոթելի են անջատման անուղղակի խնդիրը, ներգործող խնդիրը և պատճառի պարագան: Երեքն էլ ստանում են ինչի՞ց հարցը:

  • Նրանց չզրկեց այդ աշխատանքից:
  • Վիրավորվեցի կոպիտ բառերից:
  • Լալիս էի վիրավորանքից:

Վերաբերության խնդիր

Այն առարկան, որի վերաբերմամբ կամ շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր:

  • Բոլորը խոսում էին ժամանած հյուրերից:
  • Պատմում էր այն տարիների մասին:

Վերաբերության խնդիրը դրվում է բացառական հոլովով կամ սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ կամ վերաբերյալ, նկատմամբ, առթիվ, հանդեպ կապերի կապակցությամբ:

Ամեն անուղղակի խնդրից երկուական նախադասություն կազմել։

Հանգման խնդիր
Նա ամուր գրկեց իր կորած ընկերոջը։
Կինը զգուշորեն մոտեցավ արկղին։

Անջատման խնդիր (ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց)

Տղան ստիպված էր հեռանալ հայրական տնից։
Նա փորձում էր խուսափել՝ փախնել խնդիրներից։

Միջոցի խնդիր (ումո՞վ, ինչո՞վ, ինչերո՞վ)

Հենց այս կիթառով է աշխաահրչակ երգիչը առաջին անգամ բեմ բարձրացել։
Նա միայն կարողանում էր աչքերով հուշել։

Ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ, ինչերո՞վ, ինչերի՞ց)

Նա չափազանց տարվեց երաժշտությամբ։
Ստացել ենք նամակ մեր մարզիչից։

Վերաբերության խնդիր

Оставьте комментарий