Մայրենի 6-րդ

Ձոն ստուգատես. Մայրիկագովք

Իմ մայրիկը բարի և հոգատար է։ Ժամանակ առ ժամանակ խիստ է լինում, բայց միայն հոգատարությունից ելնելով։ Մայրիկս ամեն կերպ փորձում է մեր ընտանիքը ավելի համերաշխ դարձնել։ Նա չափազանց նուրբ տեսք ունի։ Շեկ մազերը, զմրուխտագույն աչքերը և սպիտակ մաշկը նրան մի այլ հմայք են տալիս։ Նա նման է արևի շողի, որը միշտ տաքացնում և երջանկացնում է։ Իմ մայրիկը ինձ միշտ պատրաստ է օգնել։ Երբ տխուր եմ լինում, տաք թեյ է պատրաստում, ինձ հետ զրուցում, և տրամադրությունս միանգամից բարձրանում է։ Մենք միասին հաճախ տարատեսակ ուտեստներ ենք պատրաստում, գնում ենք զբոսանքի։

Արևի շող են քո մազերը,
Զմրուխտե անտառ է քո աչքերը,
Բարություն է քո հոգում,
Հիասքանչ է քո գրկում։

Իմ սիրելի մայրիկին

Բանաստեղծություններ մայրիկի մասին.

Оставьте комментарий