Մայրենի լեզու·Ուսումնական նախագծեր

Գնում եմ Մայր դպրոց

Հարցաշար

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Կրթահամալիրում իմ ամենասիրած վայրը Արևելյան դպրոցի վերնատունն ու պատշգամբն են։

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Ես ունեմ բավականին շատ ընկերներ, բոլորն էլ ինձ օգնել են, երբ անհրաժեշտ է եղել։

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Ես ամենաշատը հավանել եմ մեր ճամփորդական նախագծերը, հատկապես Գյումրիի եռօրյա ճամփորդությունը։

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

«Փոքրիկ Իշխանը», «Երկարագուլպա Պիպին», «Հովազաձորի գերիները»,

(«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գրքից) «Խայտաբղետ ժապավենը», «Բոսկըմյան հովտի գաղտնիքը», «Սկանդալը Բոհեմիայում», «Նարինջի հինգ կորիզ», «Ճեղքված շրթունքով մարդը», «Երկնագույն նռնաքարը», «Մեծազարմ ամուրին», «Դեղնած դեմքը»։

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Այս տարվա իմ սովորած ամենասիրելի բանաստեղծությունը «Ես իմ անուշ հայաստանին» է։

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Իմ ամենասիրելի առարկաներն են՝ մայրենին, հայրենագիտությունը և անգլերենը։ Այս առարկաները շատ հետաքրքիր են։

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Ես համեմատաբար ավելի լավ եմ տիրապետում ռուսերենին, բայց ուզում են իմ անգլերենը հասցնել նույն մակարդակի։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Չգիտեմ։

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Ճամփորդություն դեպի Սևան, Ճամփորդություն դեպի Մուսալեռ, Ճամփորդություն դեպի Սարդարապատի հուշահամալիր, Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ, Եռօրյա ճամփորդություն ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՅՈՒՄՐԻ։

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Շատ կային սիրած օրեր, և ես չկարողացա առանձնացնել իմ ամենասիրածը։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Այդպիսի օր, կարծես թե, չի եղել։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ինձ համար բոլոր նյութերն էլ հետաքրքիր են։

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ինձ համար ես չունեմ անհետաքրքիր նյութ։

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Ես կսովորեմ նոր առարկաներ։

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Կհիշեմ Արևելյան դպրոցն իր բակով, ուսուցիչներով, և այն հիանալի օրերը, որոնք անց եմ կացրել այս դպրոցում։

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Նոր առարկաներ, նոր ընկերներ, նոր ուսուցիչներ և հետաքրքիր պատմություններ։

Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

Մայր դպրոցը ավելի մեծ է, այնտեղ կա գրադարան…

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

Մի կողմից՝ այո, մյուս կողմից՝ ոչ։ Շատ կկարոտեմ դպրոցս, բայց ինչ արած, պետք է գնամ չէ՞։ Մի կողմից էլ ուրախ եմ, որ անցնում են կյանքի մեկ այլ փուլ` այսինքն մեծանում եմ։

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Գալիս եմ դպրոց գիտելիք ստանալու համար։ Ախր, երբ մեծանամ, իմ գիտելիքները ինձ պետք եմ գալու։

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ո՞րն է այս ուսումնական տարվա ընթացքում նայած քո ամենահետաքրքիր ֆիլմը։

Оставьте комментарий